211652_close_icon
views-count11657 դիտում article-date 13:49 02-07-2018

Ավագանու անդամները միաձայն կողմ քվեարկեցին Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի հրաժարականին. Արմենպրես

Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը պաշտոնապես հրաժարական տվեց: Իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար Արամ Դանիելյանը հուլիսի 2-ին հրավիրել էր ավագանու արտահերթ նիստ, որտեղ ավագանու անդամները միաձայն կողմ քվեարկեցին քաղաքապետի հրաժարականին: «[url=https://armenpress.am/arm/news/939588.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հրազդանի քաղաքապետարանի աշխատակազմի մամուլի քարտուղար Ալվինա Զաքարյանը: «Ավագանու նիստին ներկա էր ավագանու 15 անդամներից 11-ը, ովքեր և միաձայն կողմ քվեարկեցին Արամ Դանիելյանի հրաժարականին: Դա եղել է քաղաքապետի խնդրանքը»,-պարզաբանեց նա: Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել հունիսի 25-ին: Նա Հրազդանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է 2002 թվականից:

Նմանատիպ նյութեր