211652_close_icon
views-count43901 դիտում article-date 12:12 02-07-2018

Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղում. գյուղացիները գյուղապետարանի դիմաց վանկարկում են. «Ո՛չ թալանին, Ո՛չ կոռուպցիային, Ո՛չ վախին. Պահանջում ենք Արմավիրի մարզպետին». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 2-ին, վաղ առավոտվանից Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղում շարունակվում են գյուղապետ Ռազմիկ Մարգարյանի դեմ բողոքի ակցիաները: Ինչպես գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղապետարանի առջև են հավաքվել 200-ից ավելի գյուղացիներ, ովքեր պահանջում են, որպեսզի գյուղապետը հրաժարական տա: Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են,որպեսզի նաև Արմավիրի մարզպետը այցելի գյուղ և տեղում ծանոթանա իրավիճակին: Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիները ասում էին. «34 տարի է ՝ հանդուրժել ենք գյուղապետի ապօրինությունները, ամեն անգամ բարձրաձայնում ենք, հուսով, որ ի վերջո գյուղապետը հրաժարական կտա ու գյուղը կսկսի նորից ծաղկել, սակայն ամեն անգամ ջրից չոր է դուրս գալիս: Ինչ կուսասկցություն եկավ, էդ կուսակցության անդամատոմսը ջեբը դրած էր: Մենք գիտենք՝ գյուղապետը 7 երգ գիտի, 7 էլ թալանի մասին: Մեր հույսը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Արմավիրի մարզպետ նշանակված Գագիկ Միրիջանյանն է ու խնդրում ենք, որպեսզի նա անձամբ այցելի գյուղ ու տեղում ծանոթանա իրավիճակին: Վստահ ենք, իրավիճակը տեսնելով, նա առանց վարանելու կհորդորի, որպեսզի 34 տարի մեր վզին նստած գյուղապետը հրաժարական տա: Մենք միչև վերջ պայքարելու ենք, համբերության բաժակն արդեն լցվել է: Մենք էլ ենք ուզում ունենանք արժանապատիվ կյանք, մենք էլ ենք ուզում հանրապետության որոշ գյուղերի նման մեր գյուղն էլ գոնե 50 տոկոս բարգավաճի: Ինչ սպասես մի գյուղապետից, ով անգամ գյուղապետարանի շենքի վրա դարն ապրած Եռագույն դրոշը չի փոխում: Ինչ սպասես մի գյուղապետից, ում եղբայրները, ըստ գյուղապետի տեսակետի՝ անապահով են, սակայն գյուղում զվռնում են Lexus-ներով, ու ամենաթանակարժեք մեքենաներով: Մեր գյուղի ժողովուրդը հիշաչար է, մենք չենք պահանջում, որ նրան քեական պատասխանատվության ենթարկեն, թեպետ, եթե իրավապահ մարմինները գյուղապետի 34 տարվա գործունեությունը ուսումնասիրեն, ապա նրան հաստատ բանտի ուղեգիր կտան: Մեր ցանկությունն է, որպեսզի նա հանգիստ, առանց ցնցումների հրաժարական տա, ինչից հետո գյուղացիներով կընտրենք ամենարաժանավորին, ում հետ էլ մեկ բռունցք դարձած կշենացնենք գյուղը»: Գյուղացիները նշում էին նաև, որ բողոքի ակցիային ավելի շատ մարդ պետք է մասնակցեր, ուղղակի այս պահին նրանք զբաղված են դաշտերում իրենց գյուղատնտեսական աշխատանքներով ու եթե 1-2 օրվա ընթացքում խնդիրը չլուծվի, ապա գյուղի ահել ու ջահել, մեր ու մանուկ իրենց բողոքի ակցիան շարունակելու են կառավարության շենքի առաջ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև , որ գյուղապետարանի դուռը բաց էր, սակայն գյուղապետը տեղում չէր և բողոքի ակցիային ներսում հետևում էր գյուղապետարանի աշխատակազմի ղեկավար ներկայացած պաշտոնյան: Գյուղացիները փոխեցին գյուղապետարանի վրա քրքրված Եռագույնը՝ տեղադրելով նորը, ասելով՝. «Մեր խորհդանիշներից Եռագոււյնը փոխեցինք ու գյուղապետարանի շենքը կարծես թե տեսքի եկավ, իսկ գյուղը տեսքի բերելու համար պետք է փոխենք գյուղապետին: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 96+
96+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր