211652_close_icon
views-count4949 դիտում article-date 11:42 02-07-2018

Հարկադիր կատարման ծառայությունը Երևան քաղաքի և մարզային բաժինների հարկադիր կատարողների թափուր հաստիքները համալրելու նպատակով հրավիրում է աշխատանքի

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը Երևան քաղաքի և մարզային բաժինների հարկադիր կատարողների թափուր հաստիքները համալրելու նպատակովհրավիրում է աշխատանքի: «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ Հարկադիր կատարման ծառայությունում, որպես հարկադիր կատարող, ծառայության կարող է անցնել բարձրագույն կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որը, անկախ սեռից, ազգությունից, ռասայից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից` 1) անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի քաղաքացիներիկամ սույն մասի երրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի). 2) տիրապետում է հայերենին. 3) իր մասնագիտական գիտելիքներով, գործնական և անձնական հատկանիշներով ու առողջական վիճակով կարող է կատարել հարկադիր ծառայողի պարտականությունները(...): Հարկադիր կատարողին ներկայացվող մասնագիտական և առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանված են ՀՀ կառավարության 25.06.2004թ. № 926-Ն որոշմամբ: Մրցույթին մասնակցելու և անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու վերաբերյալ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև թափուր պաշտոնի գործառույթներին և հարցաշարին ծանոթանալու նպատակով ցանկացողները կարող են դիմել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անձնակազմի կառավարման բաժին՝ ք. Երևան, Հալաբյան 41ա հասցեով, հեռախոս՝ 010 34-15-66: Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիրը: Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև 13:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս/թ հուլիսի 13 ը: Մրցույթն անցկացվելու է 2018թ. սեպտեմբերի 4-ին՝ ժամը 10:00-ին, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարչական շենքում (ք. Երևան, Հալաբյան 41ա):

Նմանատիպ նյութեր