211652_close_icon
views-count41042 դիտում article-date 10:56 02-07-2018

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. բախվել են Mercedes-ն ու ВАЗ 2105-ը, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում հունիսի 30-ին Լոռու մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 17:30-ի սահմաններում Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում բախվել են Թումանյան քաղաքի բնակիչ, 26-ամյա Մացակ Բախչինյանի վարած Mercedes մակնիշի 34 ZA 728 համարանիշի և Վանաձոր քաղաքի բնակիչ, 42-ամյա Նորայր Օհանյանի վարած ВАЗ 2105 մակնիշի 34 ZՏ 282 համարանիշի ավտոմենքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ն. Օհանյանն ու նրա ուղևոր, համաքաղաքացի, 36-ամյա Արտակ Մխիթարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Արտակ Դանիելյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Թումանյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Վարդանյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդներից Մ. Բախչինյանը ծառայում է Ասզգային անվտանգության ծառայությունում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր