211652_close_icon
views-count10716 դիտում article-date 20:57 01-07-2018

Ռուսաստանը 11 մետրանոցներով հաղթեց Իսպանիային

Դրամատիկ և գերլարված պայքարում անցավ Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի Իսպանիա-Ռուսաստան հանդիպումը: Գործը հասավ 11 մետրանոցների, որի շնորհիվ ռուս ֆուտբոլիստները հաղթեցին իսպանացիներին: Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստները հստակորեն իրացրին իրենց մոտեցումները, իսկ Իսպանիայի ընտրանուց վրիպեցին Կոկեն և Ասպասը: Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1: 12-րդ րոպեին Իգնաշևիչն ինքնագոլի հեղինակ է դարձել, իսկ առաջին խաղակեսի ավարտին Պիկեի ձեռքով խաղից հետո նշանակված 11 մետրանոցը հստակ է իրացրել Արտյոմ Ձյուբան: Երկրորդ խաղակեսում և լրացուցիչ ժամանակի խաղակեսերում գոլ չի խփվել: 11 մետրանոց հարվածաշարում այսպիսի արդյունք է եղել. Ինիեստա - V, Սմոլով - V, Պիկե - V, Իգնաշևիչ - V, Կոկե - X, Գոլովին - V, Ռամոս - V, Չերիշև - V, , Ասպաս - X:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր