211652_close_icon
views-count6027 դիտում article-date 20:19 01-07-2018

Հոնկոնգը Չինաստանին վերադարձնելու 21-ամյակն ուղեկցվել է հակակառավարական երթերով

Հոնկոնգում նշում են քաղաքի Չինաստանի իրավասության տակ վերադարձի 21-րդ տարեդարձը: Տոնակատարությունները սկսվել են Չինաստանի և Հոնկոնգի դրոշների բարձրացմամբ և օրհներգով: Հաղորդում է [url=http://ru.euronews.com/2018/07/01/hong-kong-china-anniversary]euronews[/url]-ը։ Հոնկոնգի ինքնավարության ղեկավար Կերի Լամը հայտարարել է, որ «մեկ երկիր, երկու համակարգ» սկզբունքը, որով Հոնկոնգը դարձել է Չինաստանի մասը, մնում է անփոփոխ: Նա նաև զգուշացրել է, որ իր կառավարությունը չի հանդուրժի Հոնկոնգում «հակա-չինական գործողություններ»: Վերջին տարիներին Պեկինը մտահոգություն է հայտնել արմատական ​​երիտասարդական շարժման ակտիվացման կապակցությամբ, որը պաշտպանում է Հոնկոնգի ինքնորոշման իրավունքը: Կիրակի օրը, պաշտոնական արարողության ավարտից հետո հազարավոր մարդիկ դուրս են եկել քաղաքի փողոցներ, ելույթներ ունենալով Պեկինի ազդեցության ամրապնդման դեմ: Ցուցարարների կարծիքով, ի հակադրություն «մեկ երկիր, երկու համակարգ» սկզբունքի, ինքնավարության վարչակազմը ներդնում է միակուսակցական կառավարում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր