211652_close_icon
views-count12049 դիտում article-date 19:59 01-07-2018

Բրիտանիայի կառավարությունը թագուհու մահվան դեպքում նախատեսվող գործողությունների փորձ է իրականացրել

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում թագուհու մահվան դեպքում նախատեսված իշխանությունների գործողությունների մշակման ուսումնավարժանքներ են իրականացվել: Ինչպես հայտնում է [url=https://www.thetimes.co.uk/edition/news/ministers-rehearse-for-death-of-the-queen-lt73v29bb]thetimes[/url]-ը, հունիսի 28-ին փոխվարչապետ Դևիդ Լիդինգթոնը խորհրդակցություն է անցկացրել նախարարների հետ՝ քննարկելով, թե ինչ միջոցառումներ են ձեռնարկվելու միապետի մահվան օրը, երբ վարչապետը պետք է հաղորդի այդ լուրը՝ 10-օրյա սուգ հայտարարելով: Ուսումնավարժանքները պայմանավորված չեն թագուհու առողջության հետ կապված մտահոգությամբ, այլ հատուկ ծրագրի մաս են կազմում: Պարբերականի աղբյուրներից մեկը տեղեկացրել է, որ նախկինում նման նախապատրաստական աշխատանքներին նախարարները չեն մասնակցել, նրանք առաջին անգամ են հրավիրվել: Սա առաջին դեպքն է, երբ քաղաքական գործիչները և քաղաշխատողները հավաքվել են հատուկ գործողություններ մշակելու համար, որը ներառում է նաև վարչապետի ուղերձը ժողովրդին: Նշենք, որ վերջերս 92-ամյա թագուհին աստիճանաբար հրաժարվում է որոշ միջոցառումներին և հասարակական հավաքներին մասնակցելուց առողջական խնդիրների պատճառով:

Նմանատիպ նյութեր