211652_close_icon
views-count6617 դիտում article-date 19:32 01-07-2018

Թրամփը Պուտինի հետ հանդիպումից առաջ Մոսկվային զիջումներ չի անելու․ Ջոն Բոլթոն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ քննարկել իրավիճակը Սիրիայում ու Ուկրաինայում, նաև անդրադառնալ ամերիկյան նախագահական ընտրությունների ժամանակ Ռուսաստանին վերագրվող միջամտությանը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպման ժամանակ, ակնկալում է հասկանալ Մոսկվայի դիրքորոշումը և բացատրել Վաշինգտոնի մոտեցումը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության ղեկավար Ջոն Բոլթոնը այսօր [url=http://video.foxnews.com/v/5803877013001/?#sp=show-clips]foxnews[/url]-ի հետ զրույցում։ «Եթե դա հանգեցնի բեկումնային որոշումների, հիանալի կլինի», - ասել է նա:- «Սակայն, անկեղծ ասած, ամենակարևորն այն է, որ վարչակազմի կողմից մեկ ու կես տարի աշխատանքի արդյունքում այդ հանդիպումը տեղի է ունենալու»: Բոլթոնն ավելացրել է, որ Թրամփը Պուտինի հետ հանդիպումից առաջ չի փորձելու Մոսկվային զիջումներ անել՝ արտաքին քաղաքականության հարցերում։ Հիշեցնենք, որ Թրամփի ու Պուտինի հանդիպումը կանցնի հուլիսի 16-ին Հելսինկիում:

Նմանատիպ նյութեր