211652_close_icon
views-count11011 դիտում article-date 19:05 01-07-2018

Իսպանիա-Ռուսաստան. 2-րդ խաղակեսը սկսվել է

Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում հանդիպում են Իսպանիայի և Ռուսաստանի հավաքականները։ Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում սկսվել է երկրորդ խաղակեսը։ Առաջին խաղակեսն ավարտվել է 1։1 հաշվով։ 12-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ է դարձել Ռուսաստանի հավաքականի պաշտպան Սերգեյ Իգնաշևիչը։ 41-րդ րոպեին պատասխան գոլը խփել է Արտյոմ Ձյուբան, նա անվրեպ է իրացրել նշանակված 11-մետրանոցը։ Հիշեցնենք, որ այս զույգի հաղթողը քառորդ եզրափակիչում կհանդիպի Խորվաթիա - Դանիա դիմակայության հաջողակին։ Ուղիղ եթերին կարող եք հետևել [url=http://www.1tv.am/hy]այստեղ[/url]։

Նմանատիպ նյութեր