211652_close_icon
views-count22744 դիտում article-date 15:01 01-07-2018

Խոշոր հրդեհ Երևանում. հրշեջների հետ կրակի տարածման ու կանխման դեմ պայքարում էին ԱԻՆ ՓԾ աղետների բժշկութան կենտրոնի աշխատակիցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունիսի 30-ին, ժամը 15։00-ի սահմաններում ահազանգ է ստացվել արտկրգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Էրեբունի վարչական շրջանի «Թոխմա Գյոլ»-ի հարևանությամբ գտնվող շինություններից մեկի տարածքում ուժեղ հրդեհ է բռնկվել և այն մարելու համար անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են հրշեջ-փրկարարների մի քանի մարտական հաշվարկ, ինչպես նաև ա րտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աղետների բժշկության կենտրոնի ՊՈԱԿ օպերատիվ խումբը՝ հերթապահ բժշկի գլխավորությամբ։ Հրշեջ-փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, այնուհետև մարել այն։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փրկարարները մեծ դժվարությամբ էին պայքարում կրակի տարածման ու կանխման դեմ, քանի որ ամբողջը չոր խոտ էր, ջերմաստիճանն էլ +40 էր, սակայն նրանք հավատարիմ մնալով փրկարարի իրենց կոչմանը, մինչև վերջ գերազանցորեն կատարեցին իրենց աշխատանքը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր