211652_close_icon
views-count7183 դիտում article-date 15:16 01-07-2018

ՀՀ գլխավոր դատախազը չի պատրաստվում հրաժարական տալ

ՀՀ գլխավոր դատախազը չի պատրաստվում հրաժարական տալ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, պատասխանելով լրագրողի հարցին՝ չի պատրաստվում արդյոք հրաժարական տալ, նշեց. «Ոչ, չեմ պատրաստվում հրաժարական տալ»: Նրա խոսքով՝ բոլորի աշխատանքում թերացումներ կան, և դատախազությունն ամեն օր իր աշխատանքը ավելի կատարելագործելու և զարգացնելու անհրաժետություն ունի: «Մեզ համար անչափ կարևոր է նկատել մեր սխալները և թերությունները ու դրանց ուղղման ուղղությամբ ձերնարկել գործուն քայլեր»,- ասաց Դավթյանը և հավելեց, որ հանրությունը դրա ականատեսը կլինի, և դա շարունակական բովանդակություն է ունենալու: ՀՀ գլխավոր դատախազը շատ ոգևորված է Հայաստանի հասարակության խիստ պատրաստակամության և աջակցության համար: «Դա շատ կարևոր է: Մեր աշխատանքի արդյունավետությունը մեծապես կախված է հանրային աջակցությունից»,- ընդգծեց Դավթյանը:

Նմանատիպ նյութեր