211652_close_icon
views-count3745 դիտում article-date 16:10 01-07-2018

ԱՄՆ-ում տղամարդը դանակով հարձակվել է փախստականների վրա. կա առնվազն 9 վիրավոր

Առնվազն 9 մարդ է տուժել ԱՄՆ Այդահո նահանգի Բոյսե քաղաքում տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով։ Ինչպես հաղորդել է ABC հեռուստաալիքը, անհայտ տղամարդը երեկոյան մտել է քաղաքի տներից մեկը, որտեղ բնակվում են փախստականներ և սկսել է դանակահարել այնտեղ գտնվողներին։ Ոստիկանության տվյալներով՝ տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր։ Հանցագործը ձերբակալվել է, ոստիկանությունը պարզում է դրդապատճառները։

Նմանատիպ նյութեր