211652_close_icon
views-count8325 դիտում article-date 11:24 01-07-2018

Հնդկաստանում ավտոբուսը 200 մետրից գլորվել է կիրճը. կա 45 զոհ

Առնվազն 45 մարդ է զոհվել Հնդկաստանում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով, այդ մասին հայտնել է India TV հեռուստաալիքը։ Ողբերգական վթարը տեղի է ունեցել Ութթարաքհանդ նահանգում, այսօր առավոտյան։ Դեռևս անհայտ պայմաններում ավտոբուսը, որում եղել է մի քանի տասնյակ մարդ, 200 մետրից գահավիժել է կիրճը և հարվածից կիսվել 2 մասի։ Ողջ է մնացել 8 մարդ, որոնց և հոսպիտալացրել են մոտակա հիվանդանոցներ։

Նմանատիպ նյութեր