211652_close_icon
views-count49254 դիտում article-date 18:33 30-06-2018

Մինչ կապի նախարարն ու «Ա․Ա․Բ Պրոեկտ» ՍՊԸ-ն հայտարարում են, թե ճանապարհները վերանորոգվում են, նրանց մեղքով հերթական շղթայական ավտովթարն է տեղի ունեցել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մինչ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը հեռուստատեսությամբ հայտարարում է, թե իր հսկողության տակ է վերցրել Երևանից դուրս նոր վերակառուցվող ճանապարհների վերանորոգման աշխատանքները, երեկ՝ հունիսի 29-ին, Երևան-Սևան ավտոճանապարհի 46-րդ կմ հատվածում հերթական շղթայական ավտովթարն է տեղի ունեցել: Ժամը 23:00-ի սահմաններում, նշված հատվածում բախվել են Երևանի բնակիչներ, 34-ամյա Դավիթ Ներսիսյանի «Mercedes» մակնիշի 34 PM 719 համարանիշի, 23-ամյա Վարազդատ Տոնոյանի վարած BMW մակնիշի 35 TA 210 համարանիշի և 26-ամյա Արման Մոսինյանի վարած ՎԱԶ-2121 մակնիշի 35 SG 824 համարանիշի ավտոմեքեաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Սակայն վթարի հիմնական պատճառը կայանում է նրանում, որ նշված հատվածում ճանապարհի վերանորոգման աշխատանքներ կատարող «Ա․Ա․Բ Պրոեկտ» ՍՊԸ-ն չի բարեհաճում ճանապարհի նշված հատվածում տեղադրել համապատասխան ցուցանակներ, այդ թվում՝ լուսարձակային փարոսիկներ, արտաքին լուսավորություն, ինչը հնարավորություն կտա վարորդներին մութ ժամերին տեղեկանալ, որ այդ հատվածում կատարվում են ճանապարհի վերանորոգման աշխատանքներ: Եթե նշված ՍՊԸ-ի պատասխանատուներին թվում է, թե գիշերային ժամերին վարորդները կարող են տեսնել ու զգուշանալ, չարաչար սխալվում են: Ի դեպ, նշված հատվածում հաճախակիացել են վթարները ու գրեթե շատ դեպքերում վարորդները չեն էլ սպասում ապահովագրական ընկերությանը: Ամենաքաղցր բառերով հիշում են կապի նախարարության ու նշված ՍՊԸ-ի պատասխանատուներին, իսկ հետո քարշակով ավտոմեքենաները տեղափոխում են: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր