211652_close_icon
views-count13819 դիտում article-date 17:41 30-06-2018

ՀՀ առողջապահության նախարարը այցելել է Լոռու մարզ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր այցելել է Լոռու մարզ: Նախարարը նախ շրջայց է իրականացրել Սպիտակի հիվանդանոցում, այնուհետ արդեն խորհրդակցություն լոռու մարզպետարանում՝ Մարզպետ Հրանտ Մարգարյանի, ոլորտի այլ պատասխանատուների հետ: Խորհրդակցությունից հետո նախարարն ուղեւորվել է Վանաձորի բժշկական կենտրոնի նորակառույց շենքում, տեղում ծանոթացել իրավիճակին, տվել հանձնարարականներ: Պատկան մարմինները նախարարին տեղեկացրել են, որ բժշկական կենտրոնի բացման հետ կապված կան որոշակի խնդիրներ: Նախարարը հանձնարարել է հնարավորինս արագ ներկայացնել խնդիրներն ու դրանց տալ հստակ լուծումներ: Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր