211652_close_icon
views-count5355 դիտում article-date 18:51 30-06-2018

Հայաստանում երկրորդ անգամ կանցկացվի «Արմենիա» միջազգային փառատոնը

ՀՀ մշակույթի նախարարության, «Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի» աջակցությամբ, «Դասական երաժշտության աջակցություն» ՀԿ-ի նախաձեռնությամբ՝ ս. թ. հուլիսի 2-6-ը, ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա «Արմենիա» միջազգային փառատոնը: Հայաստանում փառատոնը անցկացվում է երկրորդ անգամ: «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի համերգները կկայանան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ս. Սմբատյանի և մալթացի դիրիժոր Ա. Չիրկոֆի ղեկավարությամբ: Համերգային ծրագրերը բազմազան են. ընդգրկում են ինչպես հայ, այնպես էլ ռուս և եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններ: Կներկայացվեն Գ. Եղիազարյանի, Ե. Երկանյանի, Գ. Հովունցի, Վ. Աճեմյանի, Տ. Մանսուրյանի, Է. Գրիգի, Է. Հովհաննիսյանի, Ա. Իշմուրատովի, Ա. Շորի, Ս. Ռախմանինովի, Ֆ. Մենդելսոնի, Ֆ. Շոպենի հայտնի ստեղծագործությունները: Մենակատարներ՝ Դ. Կուժուխին /դաշնամուր/, Ն. Ցնայդեր /ջութակ/, Ա. Ագլատովա /սոպրանո/, Ա. Ուլաևա /դաշնամուր/, Պ. Օսետինսկայա /դաշնամուր/, Կ. Շահգալդյան /ջութակ/:

Նմանատիպ նյութեր