211652_close_icon
views-count71105 դիտում article-date 13:33 30-06-2018

Խոշոր ավտովթար Առինջի կամարի մոտ. բախվել են Honda-ն ու Ford Transit-ը. վերջինը կողաշրջվել է. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:00-ի սահմաններում Աճառյան և Առինջեցի փողոցների խաչմերուկում բախվել են Եղվարդ քաղաքի բնակիչ, 27-ամյա Սեդրակ Գևորգյանի վարած Ford Transit մակնիշի 85 ZՏ 008 համարանիշի և Աբովյան քաղաքի բնակիչ, 38-ամյա Թադևոս Գալստյանի վարած Honda մակնիշի 23 AM 122 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Ford-ը կողարջվել է: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի հետևանքով վարորդներից Ս. Գևորգյանը, նրա ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ, 30-ամյա Դավիթ Մինասյանը, վարորդ Թ. Գալստյանն ու վերջինիս ուղևորներ, Աբովյան քաղաքի բնակիչներ, 26-ամյա Արման Բակունցը և 26-ամյա Էդգար Ւսրայելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապան Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել Ա. Նազարյանը: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 99+
99+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր