20249 դիտում
11:01 30-06-2018
«Գյալմա»․ լեզվական սայթաքու՞մ, թե՞ մտածողություն. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի լրատվամիջոցների թոփ լուրն այս օրերին ոչ թե հերթական բացահայտումը, ձերբակալությունը կամ աննախադեպ ներդրումներն էին, այլ Արցախի խորհրդարանի երկու պատգամավորների` բոլորովին էլ ոչ քաղաքական լեզվակռիվն էր: Այո, լեզվակռիվ, որովհետև պատգամավորներ Հայկ Խանումյանն ու Ժաննա Գալստյանը` հատկապես վերջինս, պարզապես հայհոյում էին միմյանց: Հայհոյանքներին թերևս չանդրադառնանք, ինչպես ասում են հեռուստալրագրողները` բառապաշարը եթերային չէ, լեզվակռվի բովանդակությանն ու պատճառներին էլ եկեք չանդրադառնանք, դե, խորհրդարան է, ամեն ինչ էլ լինում է: Սակայն մի դրվագ կա, որին դժվար է չանդրադառնալ:
Արցախի խորհրդարանի պատգամավոր, «Ոսկե արծիվ» մեդալակիր, երկար տարիներ Ստեփանակերտի` Վահրամ Փափազյանի անվան թատրոնում դերասանական կարիերա ունեցած Ժաննա Գալստյանը Խանումյանին բնութագրել է` «գյալմա»: Երևի թե չհասկացաք, բնական է, բառը թուրքերեն է` ադրբեջաներեն և նշանակում է եկվոր:
[img]http://st0.shamshyan.com/editor/068071200153034178010656.jpg[/img]
Այո, Արցախի խորհրդարանի պատգամավորի համար ծնունդով Տավուշից և ազգությամբ հայ մեկ այլ պատգամավոր եկվոր է: Չէ, բոլորս էլ գիտենք, որ հայերիս մեջ տեղային շովինիզմի որոշակի դրսևորումներ կան` երբեմն հումորային, երբեմն կոպիտ, բոլորս էլ գիտենք, որ Արցախում ասում են հայաստանցիներ, իսկ Հայաստանի Հանրապետությունում ասում են ղարաբաղցիներ, բայց բանը չի հասնում թշնամու բառապաշարին:
Այստեղ խնդիրը բոլորովին էլ այս պատգամավորների անձերը չեն, այլ հարցը, թե ինչպես ստացվեց, որ ծնունդով իջևանցին Արցախում կարող է «գյալմա» լինել, արդյոք սա մտածողությու՞ն է, թե՞, այնուամենայնիվ, լեզվական վրիպակ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2283 դիտում
10:11 28-12-2016
Լեզվական դրսևորումները բացահայտում են անլիարժեքության բարդույթը. «Առավոտ»
3362 դիտում
20:07 01-02-2018
Արևմտահայերենն արդեն առանձին լեզվական կոդ ունի
Այս բաժնից
676 դիտում
08:13 13-04-2024
ԱԺ-ն ևս մեկ արտահերթ նիստ կհրավիրի․ օրակարգում միայն մեկ հարց է․ «Ժողովուրդ»
562 դիտում
07:54 13-04-2024
Freedom house-ը Ալավերդու համայնքապետի պաշտոնազրկումը համարել է ապօրինի․ ՏԿԵ նախարարը լռում է. «Ժողովուրդ»
598 դիտում
07:16 13-04-2024
ԲԴԽ դատավոր անդամի միակ թեկնածուն նախորդ տարի ՔՊ-ի կողմից մերժվածն է․«Ժողովուրդ»