211652_close_icon
views-count1967 դիտում article-date 13:25 30-06-2018

Երևանյան մի քանի հասցեներում օձեր են նկատվել. փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել

Հունիսի 29-ին, ժամը 21:36-ին «911» ԱԻՆ ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կարին գյուղի «Ֆորդերի սերվիզ» կոչվող տարածքում օձ է նկատվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները գյուրզա տեսակի օձին բռնել և տեղափոխել անվտանգ տարածք: Նուն օրն՝ ավելի վաղը՝ ժամը 15:01-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մինսկի փողոցի թիվ 30 շենքի բնակարաններից մեկի պատշգամբում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները շահմար տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք:

Նմանատիպ նյութեր