211652_close_icon
views-count4425 դիտում article-date 23:36 29-06-2018

Արցախի ԱԺ նախագահի կարգադրությամբ հաստատվել է ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի կազմը

Հունիսի 29-ին տեղի է ունեցել ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի անդրանիկ նիստը՝ հունիսի 28-ին Արցախի Հանրապետության խորհրդարանի հերթական նիստի ժամանակ պատգամավորներ Ժաննա Գալստյանի և Հայկ Խանումյանի միջև տեղի ունեցած միջադեպի մանրամասներն ուսումնասիրելու նպատակով: Մինչ այդ՝ ԱԺ նախագահի կարգադրությամբ հաստատվել է ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի հետևյալ կազմը. Արթուր Թովմասյան «Հայրենիք» խմբակցություն Ռոբերտ Ղահրամանյան «Հայրենիք» խմբակցություն Ռիտա Մնացականյան «Դաշնակցություն» խմբակցություն Լյուդմիլա Բարսեղյան «ժողովրդավարություն» խմբակցություն Գագիկ Բաղունց «Շարժում-88» խմբակցություն Նիստի ընթացքում հանձնաժողովի որոշմամբ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ է ընտրվել Արթուր Թովմասյանը, տեղակալ՝ Ռիտա Մնացականյանը: Հանձնաժողովի անդամները ներկայացրել են միջադեպի վերաբերյալ որոշ մանրամասներ և պայմանավորվել աշխատանքները շարունակել վաղը՝ հունիսի 30-ին, միջադեպի հետ առնչություն ունեցող նյութերը հավաքագրելուց հետո:

Նմանատիպ նյութեր