211652_close_icon
views-count84248 դիտում article-date 19:21 29-06-2018

ՀՀ ՃՈ պետի գլխավորությամբ ոչնչացվեցին «ոսկե» երիտասարդներից առգրավված 3 տասնյակից ավելի կեղծ «ոսկե» համարանիշներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 28-ին, ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանի, ՀՀ ՃՈ պետի տեղակալներ, ոստիկանության գնդապետներ Նորիկ Սարգսյանի և Արթուր Տոնոյանի հսկողությամբ ճանապարհային ոստիկանությունում ոչնչացվեցին ՃՈ աշխատակիցների կողմից հայտնաբերված 3 տասնյակից ավելի կեղծ համարանիշներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կեղծ համարանիշները հիմնականում կրել են ամենաթանկարժեք մակնիշի ավտոմեքենաների վարորդները, ովքեր իրենց համարելով անպարտելի, շատ դեպքերում էլ օգտվելով կառավարության, ՀՀ ոստիկանության պետի բարի կամքից, երբ ասվել էր, որպեսզի ՃՈ աշխատակիցները ներողամիտ լինեն, սակայն, չգիտես ինչու, որոշ վարորդներ, ներողամիտ լինելու բառի տակ հասկացել են անպատժելիությունը, սակայն ՃՈ ծառայողները նրանց ապացուցեցին, որ չեն հանդուրժի նման լկտի վերաբերմունք։ Երեկ ոչնչացվեցին ՃՈ աշխատակիցների կողմից ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերված և առգրավված կեղծ, չհաշվառված ու գերմանական, իտալական, ֆրանսիական, վրացական և ռուսական ու եվրոպական մի շարք երկրներից Հայաստան ներմուծված կեղծ համարանիշները։ Ճանապարհային ոստիկանությունը կրկին անգամ հորդորում է վարորդներին, որպեսզի իրենց «երկաթյա նժույգների» վրա չտեղադրեն կեղծ համարանիշներ, հակառակ դեպքում ՃՈ հետախուզական խումբը հաշված րոպեների ընթացքում «համարաթափ կանի» նրանց։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 104+
104+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր