211652_close_icon
views-count3816 դիտում article-date 20:21 29-06-2018

Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի ղեկավարությանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 29-ին ընդունել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանին եւ փոխնախագահ Աշոտ Ղազարյանին: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախի պետական համալսարանի նոր գլխավոր մասնաշենքի կառուցման եւ մի շարք այլ նախագծերի իրականացման հետ կապված հարցեր: Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Հայաստանի Ամերիկյան համալսարանին՝ Արցախին մշտապես սատարելու համար՝ այդ աջակցությունը համարելով պահանջված եւ կարեւոր:

Նմանատիպ նյութեր