211652_close_icon
views-count3482 դիտում article-date 19:45 29-06-2018

Արցախի նախագահն ընդունել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 29-ին ընդունել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանին: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների միջեւ կապերի հետագա խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր