211652_close_icon
views-count5216 դիտում article-date 21:26 29-06-2018

Կայացել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակիցների արհեստակցական կազմակերպության ընդհանուր ժողովը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակիցների արհեստակցական կազմակերպության ընդհանուր ժողովը, որի օրակարգի հիմնական հարցը արհմիության նոր նախագահի ընտրությունն էր: Նախքան ընտրությունների անցկացումը ներկայացվել է 2017 թվականի դեկտեմբերի 5-ից մինչև 2018 թվականի հունիսի 22-ը ընկած ժամանակահատվածի ֆինանսական հաշվետվությունը: Ժողովին առաջադրվել է մեկ թեկնածու` իրավական ապահովման և պայմանագրային բաժնի պետ, ՀՀ ԳՆ սոցիալական գործընկեր արհմիության աշխատանքների մասով վերապատրաստում անցած, ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների ճյուղային հանրապետական միության երիտասարդական խորհրդի անդամ Լիանա Գրիգորյանը: Բաց քվերակությամբ միաձայն վերջինս ընտրվել է արհմիության կոմիտեի նախագահ։ Ընտրվել են նաև արհմիութենական կոմիտեի և վերստուգիչ հանձնաժողովի անդամներ: Շնորհակալություն հայտնելով վստահության համար` Լիանա Գրիգորյանը տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է հաստատել արհմիության նոր կանոնադրությունը: Իր խոսքում նա նաև ընդգծել է, որ արհմիության գործունեությունը կիրականացվի բացառապես թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքով:

Նմանատիպ նյութեր