211652_close_icon
views-count2887 դիտում article-date 20:47 29-06-2018

Նոր Հայաստանում գործընթացները ենթադրում են առավելագույն թափանցիկություն. ՍԱՊԾ

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Գեորգի Ավետիսյանը հունիսի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան առևտրային կցորդ Մոհսեն Ռահիմիին: Պարոն Ռահիմին, շեշտելով, որ Իրանն ու Հայաստանը տարիներ ի վեր ունեն առևտրատնտեսական լավ հարաբերություններ, պատրաստակամություն է հայտնել իր ներդրումն ունենալ երկկողմ հարաբերություննրի զարգացման և առաջացող խնդիրներն արագ կարգավորելու հարցում: Գեորգի Ավետիսյանը ներկայացրել է սննդամթերքի անվտանգության բերալավմանն ուղղված իր տեսլականը, ընդգծել սննդամթերքի անվտանգության ապահովման հարցում բարեկամ երկրի աջակցության կարևորությունը: «Նոր Հայաստանում հարաբերություններն ու գործընթացները ենթադրում են առավելագույն պարզեցում ու թափանցիկություն, ինչը նշանակում է անհանդուրժողականություն ցանկացած կոռուպցիոն երևույթի նկատմամբ»,- հավաստիացրել է Ծառայության պետը: Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև Ծառայության ենթահսկման ապրանքների արտահանման ու ներկրման ընթացակարգերը, ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել օրենսդրական և կանոնակարգային ցանկացած փոփոխության մասին փոխադարձաբար տեղեկացնելու մասին: [b]Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն Աղբյուրը՝ snund.am[/b]

Նմանատիպ նյութեր