211652_close_icon
views-count17550 դիտում article-date 14:45 29-06-2018

Գարեգին Բ-ն տեսաուղերձով անդրադարձել է իր հրաժարականի պահանջին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ամենայն հայոց Գարեգին Բ հայրապետը հորդորում է հունիսի 30-ին ի զորակցություն հայոց հայրապետի Ս. Էջմիածին ուխտի գնալ պատրաստվող հավատացյալներին զերծ մնալ իրենց նախաձեռնությունից։ Այդ օրը Մայրավանք մեկնելու մասին է հայտարարել կաթողիկոսի հրաժարականը պահանջող մի խումբ և սադրանքներից ու հավատացյալների զգացմունքները վիրավորելու հավանականությունից խուսափելու համար Վեհափառ հայրապետը խնդրում է ուխտավոր հավատացյալներին մնալ իրենց եկեղեցիներում և աղոթել եկեղեցու անսասանության ու կյանքի բարօրության համար։ Հիշեցնենք, որ Ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականի պահանջով բողոքի ցույցերի նախաձեռնողները հունիսի 30-ի երեկոյան հանրահավաք են հրավիրել Էջմիածնի կենտրոնական հրապարակում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր