211652_close_icon
views-count3542 դիտում article-date 14:29 29-06-2018

Աշխարհի տարբեր երկրների ճանաչված ֆիզիկոսները Արցախում կքննարկեն քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի վերջին ձեռքբերումներն ու զարգացման միտումները

Հունիսի 28-ից հուլիսի 2-ը Ստեփանակերտում կկայանա միջազգային գիտաժողով «Քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի նոր տենդենցներ» խորագրով: Գիտաժողովը նախաձեռնել է ճանաչված ֆիզիկոս, ֆիզիկական գիտությունների թեկնածու, Սաութհեմփթոնի համալսարանի և Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պրոֆեսոր Ալեքսեյ Կավոկինը: Գիտաժողովի համակազմակերպիչներն են՝ Ռուսաստանի քվանտային կենտրոնը (Մոսկվա) և Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը (Երևան): Ծրագիրն իրականացվում է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության աջակցությամբ: Գիտաժողովին մասնակցության հայտ են ներկայացրել շուրջ 50 մասնագետներ ավելի քան 10 երկրից: Հունիսի 29-ին ժամը 9:30-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա գիտաժողովի պաշտոնական բացման արարողությունը, որից հետո գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն զուգահեռ մասնախմբերում: Ծրագրի շրջանակներում նախատեսված են նաև սեկցիոն դասընթացներ Արցախի Հանրապետության դպրոցների ֆիզիկայի ուսուցիչների համար:

Նմանատիպ նյութեր