211652_close_icon
views-count6998 դիտում article-date 08:40 29-06-2018

Վաշինգտոնում տոնում են հայկական շունչն ու ոգին․ «Ամերիկայի ձայն»

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսը, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանն ու բազմաթիվ մեծարգո հյուրեր այսօր ներկա էին Սմիթսոնյան հաստատության հեղինակավոր փառատոնի պաշտոնական բացման արարողությանը: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4459691.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Վաշինգոնում հունիսի 28-ին, կայացավ ժողովրդական և ազգային տոների, սովորույթների և կենցաղի դրվագները ներկայացնող ամենամյա «Սմիթսոնյան ֆոլքլայֆ փառատոնն» այս տարի ներկայացնում է հայկական և կատալոնական մշակութային ժառանգությունը՝ արվեստներն ու արհեստները: Ամենամյա փառոտոնի պաշտոնական բացմանը ներկա էին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը և նրա տիկինը, Հայաստանի մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը Գրիգոր Հովհաննիսյանը, Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսը,Հայաստանը և Սփյուռքը ներակայցնող բարձրաստիճան այրեր, հյուրերեր և հոգևորականներ: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր նար նաև սիրված երաժիշտ Արտո Թունջբոյաջյանը: Ելույթներով հանդես եկան Սմիթոսնյան հաստատության ներկայացուցիչները,այդ թվում՝ «Սմիթսոնյան ֆոլքլայֆ փառատոնի» Սաբրինա Լին Մոթլին, ինչպես նաև՝ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսը իր ջերմ ելույթում շնորհակալություն հայտնեց փառատոնի կազմակերպիչներին, ԱՄՆ-ի դեսպանության և պետքարտուղարության իր գործընկերներին: Միլսը նաև առանձնահատուկ ողջույնի խոսք ուղղեց Հայաստանի նորանշանակ մշակույթի նախարարին. «Ես դեսպանատան անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Սմիթսոնյանի մեր գործընկերներին իրենց նվիրվածության, աջակցության և արված աշխատանքի համար: Պարոն նախագահ, հարգելի գործընկերներ, տիկին նախարար, պատիվ ունեմ այստեղ գտնվել և հատկապես տեսնել, որ այն երկիրը որտեղ որպես դեսպան իմ ծառայությունն եմ մատուցում և որը հասցրել եմ սիրել, ներկայացված է Վաշինգտոնում և տոնում է իր մշակույթը:Ես նաև ցանկանում եմ ողջունել Հայաստանի Մշակույթի նախարարի տիկին Մակունցին, ով ներկայացնում է Հայաստանի նոր կառավարությունը: Ինչպես շատերը գիտեն: Հայաստանը թևակոխել է պատմության նոր փուլ. այն ունի նոր կառավարություն: Եվ այս նոր կառավարության որդերգած արժեքները ժողովրդի արժեքներն են՝ դրանք են ներառվածությունը, բազամազանությունն ու հարգանքը կյանքի տարբեր դրսևորումների հանդեպ: Տիկին նախարար, Ձեր այստեղ գտնվելը շատ տեղին է, քանի որ դուք ներկայացնում եք հենց այս արժեքները՝ ժողովրդական արժեքները, որոնք նաև Սմիթսոնյան հաստատության արժեքներն: Շնորհակալ եմ»: «Սմիթսոնյան ֆոլքլայֆ փառատոնի» բացման պաշտոնական արարողության ավարտից հետո բարձասիճան հյուրերն ու պաշտոնյաները շրջայց կատարեցին Վաշինգտոնի ազգային պուրակում՝ այցելելով հայակական ժողովրդական արվեստներն ու արհեստները ներկայցնող տաղավարներ: Փառատոնի վերաբերյալ իր ընդհանուր տպավորություններով Ամերիկայի ձայնի հետ կիսվեց Հայաստանի մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, ով նաև անդրադաձավ մշակութային փոխառության կարևորությանն ու իր այցի առաքելությանը: Ժամանակակից կենցաղի և ապրող/գործող ժողովրդական մշակութային ավանդույթների՝ արվեստների և արհեստների պահպանմանը նվիրված «Սմիթսոնյան ֆոլքլաֆ փառատոնին» հայկական մշակութային ժառանգությունը ներկայացնում են Սփյուռքից և Հայաստանից ժամանած մեծ թվով հայրենակիցներ: Փառատոնի օրերին այցելուները, ցանկության դեպքում, կարող են սովորել ինչպես թոնիրում լավաշ թխել, խորոված, պանիր և գաթա պատրաստել ու նաև տարատեսակ վարպետության դասընթացների: Հիշեցնենք, որ 1967 թվականին հիմնադրված հեղինակավոր փառատոնին մինչ այժմ մասնակցել են ավելի քան 100 երկրներ: Տասնօրյա փառատոնի պաշտոնական փակումը տեղի կունենա հուլիսի 8-ին:

Նմանատիպ նյութեր