211652_close_icon
views-count32690 դիտում article-date 23:53 28-06-2018

Մարադոնան 10 հազ. դոլար պարգևատրում կտա իր մահվան մասին լուրեր տարածողներին գտնողին

Արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան 300 հազ. պես (10800 դոլար) պարգևատրում կտա նրան, ով իր մահվան մասին ձայնագրությամբ լուրեր էր տարածել: ԱԱ-2018-ում Արգենտինա-Նիգերիա (2:1) խաղից հետո 57-ամյա Մարադոնային բուժօգնություն էր ցուցաբերվել: Թեպետ նրան հիվանդանոց չէին տեղափոխել և նրա վիճակը կայունացել էր, սոցցանցերում ֆեյք ձայնագրություններ էին սկսել տարածել, ըստ որի Մարադոնան ինֆարկտից մահացել է: «Ես 300 հազար պեսո պարգևավճար կտամ նրան, ով ինձ հավաստի տեղեկություններ կհաղորդի այն մարդու մասին, ով այդ ձայնագրությունը սարքել է: Իմ կազմակերպությունը խորհրդակցել է տեխնոլոգիաների բնագավառի փորձագետների հետ, որոնք ասել է, որ այդ կեղծարարին գտնելը իրական է: Այդ իսկ պատճառով մենք փնտրում ենք այն մարդում, որը մեզ տեղեկություն կհաղորդի», ասել է Մարադոնայի փաստաբան Մատիաս Մորլան:

Նմանատիպ նյութեր