211652_close_icon
views-count17434 դիտում article-date 22:49 28-06-2018

ՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ՝ ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ 25-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մարտակերտի ազատագրման 25-րդ տարեդարձի կապակցությամբ այսօր՝ հունիսի 28-ին, Մարտակերտի մշակույթի եւ երիտասարդության կենտրոնում տեղի ունեցավ տոնական համերգ, որին ներկա էին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը, Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, ազատամարտիկներ, զինվորականներ, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ եւ քաղաքի հասարակությունը: Տոնական համերգին երգերով, պարերով եւ ասմունքով հանդես եկան Մարտակերտի թիվ 1 եւ Մ. Ճամպազյանի անվան մանկապարտեզների երեխաները, Մարտակերտի Ալ. Հեքիմյանի անվան եւ Վանքի արվեստի դպրոցների սաները, Մարտակերտի Վլ. Բալայանի անվան թիվ 1 միջնակարգ եւ Վ. Մինասյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցների աշակերտները, Մարտակերտի մշակույթի եւ երիտասարդության կենտրոնի պարի խումբը: Համերգը եզրափակվեց «Եղնիկներ» զորամասի զինվոր Կարեն Խաչատրյանի «Արցախ, դու մեր տուն» երգի գեղեցիկ կատարմամբ: Տոնական համերգը վարում էր մշակույթի կենտրոնի սան Գոռ Ավագիմյանը: Միջոցառումը կազմակերպվել էր Մարտակերտի մշակույթի եւ երիտասարդության կենտրոնի կողմից՝ Մարտակերտի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի եւ երիտաարդության հարցերի բաժնի աջակցությամբ: Լուսինե Զաքարյան, Մարտակերտի շրջանի «Ջրաբերդ» պաշտոնաթերթ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+

Նմանատիպ նյութեր