211652_close_icon
views-count5645 դիտում article-date 21:59 28-06-2018

ԱԱ-2018. Անգլիա-Բելգիա. ուղիղ միացում

ԱԱ-2018-ի խմբային փուլի վերջին տուրում Անգլիայի հավաքականը Կալինինգրադում հանդիպում է Բելգիայի հավաքականին: Չնայած այս դիմակայության հնչեղությանը, մեծ սպասելիքներ չկան, որ այսօր դիտարժան և գոլառատ խաղի ականատես կդառնանք: Երկու թիմերն էլ 6-ական միավորով դուրս են եկել փլեյ-օֆֆ, երկուսն էլ մեծ ամբիցիաներ ունեն, այդ իսկ պատճառով թիմերի մարզիչները խաղադաշտ են մտցնելու պահեստային խաղացողներին: Միակ թեթև ինտրիգն այն է, թե ով կգրավի առաջին տեղը: Այստեղ հետաքրքիր պահ կա. բոլոր ցուցանիշներով՝ միավոր, խփած և բաց թողած գոլեր, թիմերի մոտ հավասարություն է. 8:2: Այսինքն, եթե խաղը ոչ-ոքի ավարտվի, ապա առաջին տեղ կգրավի ավելի քիչ դեղին քարտ ստացած թիմը: Այստեղ առավելությունն առայժմ անգլիացիներինն է. 2 դեղին քարտ, Բելգիան ունի 3-ը: Հանդիպման ուղիղ ընթացքը՝ [url=http://cdn.livetvcdn.net/webplayer2.php?t=alieztv&c=69242&lang=ru&eid=656872&lid=963213&ci=411&si=1]այստեղ.[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր