211652_close_icon
views-count7379 դիտում article-date 19:12 28-06-2018

«Մեծամոր»-ի կարասները կցուցադրվեն արգելոց-թանգարանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի մշտական ցուցադրությունը համալրվեց երկու կարասներով: 2013 թվականին Մեծամորի պեղումների ընթացքում հայ-լեհական միջազգային հնագիտական արշավախումբը բացել էր վաղ երկաթի շրջափուլին (մ.թ.ա. XI-IX դդ.) վերաբերող կառույց, որը հրկիզվել էր բնակավայրի գրոհի ժամանակ: Պեղման ընթացքում ի հայտ էին եկել 5 հսկա կարասների բեկորներ, որոնք նույնությամբ մնացել էին իրենց տեղում (in situ): Բոլոր կարասների տակ դրված են եղել տուֆից պատրաստված սկավառակաձև պատվանդաններ: ՊՈԱԿ-ի վերականգնման լաբորատորիայում տևական ժամանակ բեկորները մարքվել, համակարգվել ու վերականգնվել են երկու կարասները: Բացակա հատվածները լրացվել են գիպսով: «Մշտական ցուցադրությունում դրանք կառանձնան, քանի որ մինչ օրս ձևով ու չափսերով նմանատիպ կարասներ չեն հայտնաբերվել հնավայրի տարածքից: Համոզված եմ, որ այցելուները մեծ հետաքրքությամբ կծանոթանան մեր դարավոր մշակույթի այս մասունքին», -իր խոսքում ասել է ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը: Ինչպես արգելոց-թանգարանի մշտական ցուցադրությունում ներկայացված մյուս կարասները, այնպես էլ այս երկուսը` կտեղադրվեն հատուկ պատրաստված պատվանդանների վրա: Կարասների հետ մեկտեղ արգելոց-թանգարանի ֆոնդից ու ցուցադրությունից այս տարի ՊՈԱԿ-ի վերականգնման լաբորատորիա էր բերվել նաև 60 միավոր հնագիտական նյութ` ապարանջան, դաշույն, քրեղան, սափոր և այլն: Գտածոները մաքրվել, վերականգնվել ու վերադարձվել են արգելոց-թանգարան: Դրանց թվում բացառիկ է Մեծամոր հնավայրից հայտնաբերված և մ.թ.ա. 1-ին հազ. թվագրվող, քարից պատրաստված ափսեն: Նմանատիպ ափսե հայտնաբերվել է նաև Լոռի բերդի և Արցախում իրականացված պեղումների ժամանակ: [b]«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժին [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր