211652_close_icon
views-count4357 դիտում article-date 18:41 28-06-2018

Վարդավառի տոնին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքն ազատ կլինի

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը հուլիսի 8-ին հրավիրում է միասին նշելու Վարդավառի տոնը։ Այդ օրը ժամը 10։00-ից 18։00-ն արգելոց-թանգարանի մուտքն ազատ է լինելու։ Այցելուները հնարավորություն կունենան «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի մոտ մասնակցելու միմյանց վրա ջուր ցողելու տոնի ավանդական արարողությանը։ Այս մասին տեղեկացրին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից:

Նմանատիպ նյութեր