211652_close_icon
views-count4133 դիտում article-date 17:58 28-06-2018

ԱԱ-2018. Սենեգալ-Կոլումբիա. ուղիղ միացում

ԱԱ-2018-ի խմբային փուլի վերջին տուրում Սենեգալի հավաքականը Սամարայում հանդիպում է Կոլումբիայի հավաքականին: Եվս մեկ վալիդոլային խումբ, որտեղ ակնկալում ենք նույնքան դրամատիկ իրադարձություններ, որոնցով չափազանց հարուստ է այս մրցաշարը: Կոլումբիայի հավաքականին միայն հաղթանակ է անհրաժեշտ: Ոչ-ոքին էլ կարող է կոլումբիացիներին հաջորդ փուլ դուրս բերել, սակայն դրա համար անհրաժեշտ է, որպեսզի խմբի զուգահեռ խաղում առաջնությունը տապալած Լեհաստանի հավաքականը հաղթի Ճապոնիային: Ճապոնիային և Սենեգալին, որոնք ունեն 4-ական միավոր, անհրաժեշտ է ընդամենը չպարտվել: Մի խոսքով, խճճված վիճակ է, սպասենք հետաքրքիր հանգուցալուծման: Հանդիպման ուղիղ ընթացքը՝ [url=http://cdn.livetvcdn.net/webplayer2.php?t=alieztv&c=69170&lang=ru&eid=656871&lid=962870&ci=411&si=1]այստեղ.[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր