211652_close_icon
views-count86989 դիտում article-date 16:29 28-06-2018

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. Ճիվաղը կամ ճիվաղները թալանել են որակյալ ասֆալտապատման աշխատանքներ կատարող ճանապարհաշինարարական ընկերության կարևոր տեխնիկաները . վնասը կազմում է 28 հազար եվրո. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ հունիսի 27-ի լույս 28-ի գիշերը անհայտ անձը կամ անձինք Երևան-Սևան ավտոճանապարհի 48-րդ կմ հատվածում կոտրել են ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Vogele 1800-3 SUper մակնիշի ասֆալտ փռող ավտոմեքենաների կառավարման համակարգիչները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագի Շամշյանը, ճիվաղը կամ ճիվաղները հաշվի չեն առել այն հանգամանքը, որ նշված ավտոմեքենաները տևական ժամանակ է «Ա․Ա․Բ Պրոեկտ» ՍՊԸ-ն ներ է մուծել Հայաստան, ինչի շնորհիվ ՍՊԸ-ի աշխատակիցները հանրապետությունում կատարում են եվրոպական չափանիշներին համապատասխան բարձր ու որակյալ ասֆալտապատում, քանի որ ասֆալտապատումը կատարվում է համակարգչի միջոցով ու մարդկային գործոնը չի կարող կեղծել ու ճանապարհը ունենում է որակյալ ասֆալտապատում: Դժբախտաբար, ինչ-որ սրիկաներ կոտրել են 2 ավտոմեքենաների կողային պատուհանները ու գողացել են 28 հազար եվրո արժողությամբ համակարգիչները ու հիմա դրա արդյունքում ասֆալտապատման աշխատանքները նշված հատվածում դադարեցվել են: Անգամ վաղ առավոտյան ՍՊԸ-ի աշխատակիցները 4 КамАЗ ասֆալտ են բերել, որպեսզի շարունակեն աշխատանքը, սակայն, ցավոք, պարզվել է, որ գողացել են կարևոր համակարգիչները: Կատարվածի մասին տեղեկացվել է ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վաղինակ Ավետիսյանի գլխավորությամբ: Ոստիկաններն արձանագրել են գողության փաստը ու հիմա ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու համար: Փաստի առթիվ ոստիկանությոան Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննիչ Բագրատ Մուրադյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ու մինչ ոստիկանությունը կփորձի բացահայտել ու հայտնաբերել ճիվաղներին ու գողունը, «Ա․Ա․Բ Պրոեկտ» ընկերությունը փորձում է հասկանալ, թե ինչպես սկսեն աշխատանքները: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված ընկերությունը կատարում է որակյալ ճանապարհաշինարարական աշխատանքներ, որում օգտագործվել են եվրոպական չափանիշներին համապատասխան տեխնիկաներ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր