211652_close_icon
views-count60775 դիտում article-date 16:01 28-06-2018

Մանվելից, Նազիկից, Վաչիկից ու Սաշիկից հետո ԱԱԾ-ն ճիշտ կանի հյուրընկալի Հերմինե Նաղդալյանին ու նրա ամուսնուն՝ Դավիթ Բեգլարյանին. Newsbook.am

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանի և նրա ամուսնու Դավիթ Բեգլարյանի անունները մեկ անգամ չէ, որ շրջանառվում են կոռուպցիոն պատմությունների համատեքստում: Սկզբի համար նշենք, որ այս զույգը  4 ճանապարհաշինարարական ընկերությունների սեփականատեր է՝ «Սսիսիանի Բուատ»(Սիսիան), «Եղեգնաձոր Ճանշին» (Եղեգնաձոր), «Իջևանի Ճանշին» (Իջևան), «Վարմաշ» (Լոռի): Բոլոր ընկերություններն էլ կասկածելի գործունեություն են ծավալել մինչ այժմ: Այնպես որ՝ իրավապահները Մանվելից, Սաշիկից, Վաչիկից հետո կարող են այցելել ամուսիններին: Վստահ ենք, որ ԱԱԾ ռեպորտաժ տեսանյութը հարուստ կլինի փաստերով:  Դեռևս 1996 թ. կազմավորված «Միսիանի ճանշին» ՍՊԸ-ն ունեցել է 100-120 աշխատատեղ, համարվել է տարածաշրջանի  խոշոր հարկ վճարող: 1996 թվականից մինչև 2010 թ. «Սիսիանի ճաշին» ՍՊԸ-ն  կատարել  է տարածաշրջանի  հանրապետական և  միջպետական  ճանապարհների կապիտալ վերանորոգման աշխատանքներ, զուգահեռաբար՝ 2000 թվականից մինչև 2017 թ.  ճանապարհների  պահպանման աշխատանքներ: Ամեն ինչ կընթանար իր բնականոն հունով, եթե արտոնյալ կարգավիճակով ոլորտում չհայտնվեր ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանը, իր ամուսնու՝ Դավիթ  Բեգլարյանի հետ: Վերջիններս 2007 թ. հայտնվեցին ոլորտում՝ չունենալով անգամ  ճանապարհային տեխնիկա: Այդ օրից ի վեր՝ Սիսիանի տարածաշրջանում միջպետական ավտոճանապարհների բոլոր կապիտալ  վերանորոգման աշխատանքները վստահվել են ամուսիններին: Հերմինե Նաղդալյանի գործոնով պայմանավորված՝ «Միսիանի  Ճանշին»-ին տարիներեր շարունակ թույլ չեն  տվել  մասնակցելու ոչ մի մրցույթի: Մինչդեռ մինչև 2014 թվականը ներառյալ Սիսիանի տարածաշրջանում բոլոր  ճանապարհաշինարարական աշխատանքները  կատարվել են «Սիսիանի Ճանշին» ՍՊԸ-ի կողմից՝ որպես  «Սիսիանի Բուատ» ՍՊԸ-ի  ենթակապալառու՝ Տրանսպորտի և Կապի Նախարարության ՀԱՅԱՎՏՈՃԱՆ ՊՈԱԿ-ի  հանձնարարությամբ. այդ  ժամանակաշրջանում «Սիսիանի  Ճանշին» ՍՊԸ-ն  իրականացնում էր Սիսիանի տարածաշրջանի  միջպետական և հանրապետական ճանապարհների պահպանման աշխատանքները:  2015 թվականին տեղի ունեցավ միջպետական և հանրապետական  ճանապարհների 2015-2020 թթ. պահպանման աշխատանքների մրցույթը: ՀԱՅԱՎՏՈՃԱՆ ՊՈԱԿԻ  հանձնարարությամբ «Սիսիանի Բուատ» ՍՊԸ-ն «Սիսիանի  Ճանշին» ՍՊԸ-ի հետ համատեղ մասնակցեց մրցույթին. վերջինը հանդես էր գալիս որպես 2-րդ գործընկեր: Մրցույթը շահեց «Սիսիանի Ճանշին» ՍՊԸ-ն, որն էլ հանդիսացավ  առաջին գործընկեր: Շուտով կատարված աշխատանքների գումարները սկսեցին փոխանցվել երկրորդ գործընկերոջ կարգավիճակ ստացած «Սիսիանի Բուատ» ՍՊԸ-ի  հաշվին: Սա արվեց լոկ այն պատճառով, որ «Սիսիանի   Ճանշին» ՍՊԸ-ն  չաշխատի: ՀԱՅԱՎՏՈՃԱՆ ՊՈԱԿ-ը 2015-2020 թթ.  Ճանապարհների պահպանության  պայմանագիրը 2016 թվականի մայիսին չեղարկեց՝ պատճառաբանելով, որ  աշխատանքներ չեն կատարվում «Սիսիանի Ճանշին» ՍՊԸ-ի կողմից: Այս առիթով ընկերությունը ոչ գրավոր ծանուցում ստացավ, և ոչ էլ դրամական պահումներ եղան: Մանրամասներն՝ [url=http://newsbook.am/?p=122516&l=am]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր