211652_close_icon
views-count2905 դիտում article-date 15:55 28-06-2018

«Ահեղ ժապավենը». Ֆանտաստիկ վիպակ. մաս 9. hayreniq.am

[b]ԱՀԵՂ ԺԱՊԱՎԵՆԸ, ՄԱՍ 9 Ժասմին Հայրապետյան, 12 տարեկան[/b] ...Կապկպած Գոդին ուժով գցեցին Սև թաղամասի, Սև շենքի, Սև սենյակի, Սև, մեծ առնետահոտ նկուղի՝ հարցասեր վանդակի մեջ: Սարսափելի էր. նրան նայեցին առաստաղից կախված, խոշոր աչքերով տարօրինակ ու զարհուրելի արարծները: -Այստեղ էլ կմնաս,-զայրացած ասաց Հալին՝ Լալիի մայրը,-քո պատճառով աղջիկս տառապում է: _Հալի, բայց ես ի՞նչ եմ արել : Ես կապ չունեմ Նազիկի հաղթանակի հետ : -Դու ես նրան օգնել՝ ես գիտեմ, իսկ հիմար Բասը Լալիիս է պատժում: Ես քեզ այստեղ տանջամահ կանեմ և Գոդն այդ մասին չի իմանա : Լալին հիմա ավելի դաժան պատիժ է կրում քան դու՝ Բասը նրան ուղարկել է Հեյ- Տատիի մոտ: Գոդը վախեցած նայում է Հալիին: *** …Իսկ այդ պահին Լալին հոգնած , տանջված նստած է Հեյ-տատիի դիմաց և շարունակում է լսել նրա պատմությունները: _Ըհը... սա էլ իմ գետնին ընկնելու պատմությունը,-ասաց տատը, մի բաժակ ջուր խմելով: _Վե՞րջ , կարող եմ գնալ,-հուսաշատ հայացքով հարցրեց Լալին: _Չէ, չէ դեռ հինգ պատմություն էլ ունեմ պատմելու: _Բայց այդ բոլոր պատմություններն արդեն տաս անգամ պատմել ես ,- հառաչեց Լալին: _Ոչինչ մի անգամ էլ լսի ,- ասաց Հեյ- տատիկը և շարունակեց պատմել իր պատմությունները: *** -Այդ Նազիկ կոչեցյալը չէր կարող հաղթել իմ Լալիին, եթե դու չխանգարեիր,-չարությամբ Գոդին նայեց Հալին: -Ես չգիտեմ թե նա ինչպես է հաղթել, Հալի, ես կապ չունեմ՝ նորից եմ կրկնում: _Սուտ է: Ասում ես չգիտե՞ս, թե նա ինչպես կարողացավ հաղթել . չէ՞ որ նա չէր վերցրել վերջին իրը և ստացվում է, որ իր առաքելությունը մինչև վերջ չէր կատարել: _Չէ չէ չէ չգիտեմ ,-կմկմալով ասաց Գոդը: _Իսկ ես գիտեմ,-հանկարծակի Գոդին շրջվելով զայրացած գոռաց Հալլին: _Հալի, այսի՞նքն... ես այդպիսի բան չեմ արել, չէ չէ ,-վախեցած, կմկմալով ասաց Գոդը: _Հերիք է դերասանություն անես: Սենչը տեսել է քո արարքն ու պատմել է ինձ,-չարությամբ նայելով Գոդին ասաց Հալլին: *** Այդ ընթացքում Սև սենյակում իրար հետ կռվում էին Մատուկան և Սենչը: _Մըըըըռ… դու քա՞նի գլխանի ես , որ ինձ վիրավորում ես,-ճանկերը հանեց Մատուկան: _Չե՞ս տեսնում, որ երեք,- ասաց երեք գլխանի , տասներկու աչքանի Սենչը և ոտքով հարվածեց Մատուկային: _մըըըըռ… դու դեռ կտեսնես,-մըռռռռռռ: Մատուկան կատաղած իջավ նկուղ , որպեսզի խորհրդակցի Գիա վանդակի հետ ՝ հասկանալու համար իր հերթական քայլերը:Կատուն հասավ նկուղ ու քարացավ՝ լսելով թե ինչպես է Հալլին գոռում Գոդի վրա : _Ախ դու՜ , ինչպե՞ս կարող էիր: Դավաճան: Ապրի Սենչը, որ ինձ ճշմարտությունը պատմեց : Դու փթելու ես այստեղ, հիշիր, քո տեղը ոչ մեկը չգիտի: Վերջ: Մնաս բարով, Գոդ,-ասաց Հալին ու հեռացավ: _Մըըըռ… Հիմա կստանաս քո պատասխանը, Սենչ,- ինքն իրեն մռռաց Մատուկան և արագ դուրս եկավ նկուղից: *** …Նազիկն ու տատիկը նռան թարմ հյութ էին խմում, երբ հանկարծ դռան ետևից ինչ որ ձայն լսվեց. Ասես ինչ որ մեկը ճանկռոտում էր այն: Նազիկը բացեց դուռն ու կայծակի արագությամբ ներս վազեց Մատուկան: Նազիկը տեսնելով կատվին միանգամից հանեց ժապավենը , նետեց Մատուկայի կողմը, կապկպեց ու գետնին գամեց նրան: Կատուն ճիգ գործադրելով ազատեց գլուխն ու ասաց. _Մըըըըըըռռռռ…Ես չար նպատակով չեմ եկել , մըըըըռ…Ես քեզ պետք է կարևոր լուր հայտնեմ… _Ի՞նչ լուր,-զարմացած հարցրեց Նազիկը: _ Երեկվա քո հաղթանակը ճակատագրական եղավ Գոդի համար…Մըըըըռռռ,…: _Այսի՞նքն: _Մըըըռռ… Սենչը տեսել է , թե ինչպես է նա օգնում քեզ ՝ դե որ գոտով ու քո գորգի վրա դրեց նվիրաբերության վերջին իրը: Հիմա նրան գցել են սև նկուղում գտնվող վանդակն ու բաց չեն թողնում : Դու պետք է փրկես Գոդին…Մըըըըռռռռ… _Ոչ, ոչ մի դեպքում,- հանկարծ տեղից վեր թռնելով գոռաց տատիկը,-իմ Նազիկը չի փրկի չարագործին: Նազիկը շփոթված նայեց կատվին, ապա տատիկին : _Կներես տատ, բաց ես պետք է գնամ: -Երբեք, լսում ես, դա ճակատագրական սխալ կլինի, չգնաս: Տատիկը նետվեց դեպի Նազիկը, որ փակի նրա ճանապարհը: Սակայն Նազիկը ժապավենով տատիկին գամեց աթոռին. _Տատիկ, դու ինձ ուրիշ տարբերակ չթողեցիր, սիրում եմ քեզ, կներես: Գնացինք Մատուկա: Նազիկն ու Մատուկան վազեցին դեպի դուռը՝ իրենց ետևից լսելով տատիկի ձայնը _Զգույշ եղիր, աղջիկս: Մի քանի անգամ մտածիր՝ նոր կատարիր քո գործողությունները: *** …Նազիկն ու Մատուկան շարժվեցին դեպի Սև թաղամասի Սև շենքի Սև սենյակի Սև նկուղը ՝ փրկելու Գոդին: Հասնելով տեղ Մատուկան ասաց. _ Դու գնա, ես չեմ գալիս…Մըըըռռռռ…ես իմ բաժինն արեցի, հիմա իմ մուկ բռնելու ժամն է: _Լավ,-ասաց Նազիկն ու մտավ ներս: Մութ ու խոնավ նկուղը Նազիկի մարմնում սարսուռ առաջացրեց: Նազիկը նայեց շուրջը, որպեսզի գտնի Գոդին ու շշուկներով լսելով գնաց ձայնի ուղղությամբ. ՛՛Գիա՛՛ վանդակի մեջ, հոգնած ու տանջված տեսքով նստած էր Գոդը : Վանդակն անընդհատ խոսում ու տղային հարցեր էր տալիս, իսկ տղան ալևս ուժ չուներ պատասխանելու: -Գո՞դ,-շշուկով կանչեց Նազիկը: Գոդը, տեսնելով Նազիկին, միանգամից վեր թռավ տեղից , բայց նույն պահին էլ ընկավ գետնին, քանի որ ոտքերը կապկպված էին: _Հանգիստ նստիր՝ ես հիմա քեզ կարձակեմ: Շնորհակալ եմ, Գոդ,-ասաց Նազիկն ու հուզված ժպտաց: _Ինչի՞ համար: _Դե որ անցած անգամ օգնեցիր ինձ: _Շնորհակալության կարիք չկա՝ ինձ հաճելի էր,- Գոդը վանդակից հանեց ձեռքն ու թեթևակի հպվեց Նազիկի ձեռքին,-խնդրում եմ, արագ... Նազիկն ուր որ է պետք է ազատեր Գոդին, երբ հանկարծ դռներում հայտնվեց Սենչն ու տեսնելով Նազիկին միանգամից գոռաց. _Հատոոոո՜ Նազիկը մի կողմ շպրտվեց: Աղջկա գլուխը կպավ սուր մի իրի և սկսեց արյունահոսել: _Օ՜, ինչ ռոմանտիկ է.. Արքայադուստրը եկել է փրկելու իր արքայազնին,- ասաց Սենչն ու կողպեց վանդակի դուռը: Հալին , որ նկուղում տեղադրված տեսախցիկներով , իր սենյակից հետևում էր այնտեղ կատարվող իրադարձություններին ՝ հանկարծակիի եկավ՝ տեսնելով Նազիկին: -Աքքադ, արագ իջիր նկուղ , դու և Սենչը պետք է վերացնեք Նազիկին : *** Լսվեց , տասնհինգ րոպեների մասին ավետող, Հրապարակի ժամացույցի զարկը: Գետնին ընկած, արյունահոսող Նազիկը, ձեռքն աննկատ տարավ գրպանը, որտեղ Նարեկի աղոթագիրքն էր ու մտքում շշնջաց. ՛՛Բուժիր, ուժ տուր ինձ, Նարեկ՛՛: Այս խոսքերից հետո Նազիկը զգաց , որ ուժերը վերդառնում են: Նա վեր կացավ տեղից և այն է , պետք է օգտագործեր ՛՛Հայա՛՛ հմայությունը և մի կողմ շպրտեր Սենչին, երբ ներս մտավ Աքքադը՝ կոլոտ, փոքրիկ գլխով , գլխից դուրս թռած կարմիր ու զարհուրելի աչքերով , երկար ձգվող թարթիչներով, քթի փոխարեն կարմիր կոճակ ունեցող որն , ի դեպ, լազերային ճառագայթներ արձակելու համար է ծառայում, այդ չարագործը: Նա միանգամից կրակեց իր թարթիչներով: Թարթիչները բռնեցին Նազիկի ձեռքերից : Սենչը դա տեսնելով ՝ բարձրացրեց ձեռքերն ու գոռաց. _Ռադո՜ Այս հմայությունն ասելով նրա ձեռքերից պարաններ դուրս եկան և ամբողջովին կապկպեցին Նազիկին: -Կմնաս քո սիրելի Գոդի կողքին,երկուսով այստեղ կփթեք,-չարախնդաց Սենչը, -գնացինք Աքքադ: Նրանք սկեցին հեռանալ, երբ հանկարծ քարացան՝ լսելով հայկական դուդուկի մեղրածոր ձայնը: Շրջվեցի. Նազիկին հաջողվել էր գրպանից հանել ծիրանափողն ու մոտեցնել շուրթերին: Հնչեց ՛՛Դլե յամանը՛՛: Գոդը հուզված նայեց Նազիկին ու զգաց, որ կրծքի տակ բաբախող սիրտը ջերմությամբ է լցվում: Սենչն ու Աքքադը մի պահ ոչինչ չէին հասկանում, հետո վախեցած նայեցին իրենց շուրջը՝ տեսնելով, թե ինչպես են դուդուկի նվագից նկուղ թափանցում Հայկական լեռնաշխարհի կենդանիներն ո ւ թռչունները՝ սկյուռիկներ , արջեր, օձեր ու արծիվներ: -Աքքադ, մենք պետք է ոչնչացնենք նրանց, սկսեցի՜նք: Հրապարակից լսվում էին ժամացույցի ահագնացող զարկերը : Սկյուռիկները արագ մոտեցան Նազիկին , կրծեցին պարաններն ու ազատ արձակեցին նրան : Սենչը թրով նետվեց սկյուռերի կողմը: Օձերը միանգամից հարձակվեցին Սենչի վրա, կապկպեցին նրան : -Հատո՜,-գոռաց Սենչը: Նրան կապկպած օձերը մի պահ թուլացան, Սենչը այն է ուզում էր ազատվել, երբ սկյուռիկներից մեկն իր սուր ատամներով կրծեց նրա ուսը: Սենչը թուլացավ: Օձերն ուժ հավաքեցին ու նորից պարանեցին նրան: Աքքադը նետվեց փրկելու Սենչին: Նա իր թարթիչները սուր դանակ դարձրեց, կտրեց օձերից մեկի պարանոցն ու նույն պահին էլ ցավից գոռաց: Քարարծիվն իր հզոր ճանկերով բռնել էր Սենչին: -Թո՜ղ, հիմա կսպանեմ,-կատաղած գոռաց Սենչը: Սակայն արծիվը նրան բարձրացրեց վեր և իր հետ տարավ հեռու մի անտառ : Այդ ողջ ընթացքում ժամացույցը գուժում էր րոպեների ավարտի մասին, իսկ Նազիկը ամեն կերպ փորձում էր բացել վանդակը: -Դու քո կյանքը վտանգում ես, Նազիկ, մի արա,-տագնապած ասաց Գոդը: -Դու էլ քո կյանքն ես վտանգել ինձ համար,-պատասխանեց Նազիկը: -Հալին մեզ տեսնում է, նա հիմա օգնություն կուղարկի, գնա, փախչի՜ր, փրկվի, Նազիկ: Գորշ արջը նայեց շուրջը, նկատեց տեսախցիկը, իր հզոր թաթով այն տապալեց գետնին, ապա կանգնեց տեսախցկի վրա՝ ջարդելով այն: Վերջին վայրկյաններն էին գնում: Լսվեցին օգնության շտապող չարագործների ոտքերի դոփյունները: Հանկարծ Նազիկը հանեց նուռը բացեց այն ու ասաց՝ դարձիր Թուր կեծակին: Նռան հատիկները միացան իրար, դարձան Դավիթի Թուր կեծակին, Նազիկը բռնեց այն, զարկեց զնդանի կողպեքին, կողպեքը ջարդվեց: Օգնության շտապող չարագործների ոտնաձայնները մոտենում էին, այս պայքարի վերջին ճակատագրական վայրկյաններն էին: Նազիկը գրպանից հանեց ՛՛Արծվագորգը՛՛ -Լոխ լյավա՜,-գոռաց նա: Գոդն ու Նազիկը արագ նստեցին գորգին և դուրս թռան նկուղի փոքրիկ պատուհանից: Նույն վայրկյանին նկուղ մտան չարագործները, իսկ ժամացույցն ավետեց տասնհինգ րոպեների ավարտը: Սակայն ու՞ր պիտի գնանք նրանք՝ Գոդն ու Նազիկը, ում վիճակված էր ապրել իրականության տարբեր կողմերում... /Շարունակելի/ Նախորդ մասերը կարող եք կարդալ այս [url=http://www.hayreniq.am/am-n-4716.html]հղումով[/url]:

Նմանատիպ նյութեր