211652_close_icon
views-count7779 դիտում article-date 16:37 28-06-2018

Փաշինյանը հայտարարել է, որ կոռուպցիայի դեմ պայքարն անշրջելի է, ինչը ոգևորում է մեզ. Սվիտալսկի. mediamax

Բրյուսելում վերջերս տեղի ունեցած քննարկումների ընթացքում կոռուպցիայի դեմ պայքարի թեման գլխավորներից մեկն էր։ Գործընկերության խորհրդի նիստում հայկական կողմն իսկապես հայտնել է կոռուպցիայի դեմ պայքարելու իր վճռականության մասին՝ այն նշելով որպես նոր կառավարության ամենակարևոր առաջնահերթություններից մեկը: Եվրոպական միությունն էլ հայտարարել է, որ այդ հավակնոտ նպատակները կյանքի կոչելու համար պատրաստ է Հայաստանի կառավարությանը և Հայաստանին տրամադրել ամեն անհրաժեշտ աջակցություն։ Այս մասին [url=https://mediamax.am/am/news/interviews/29170/]mediamax.am[/url]-ի հետ զրույցում նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։ Սվիտալսկու խոսքերով՝ քաղաքական կամքն առանցքային է, և այսօր ԵՄ–ը կարող է ասել, որ Հայաստանը ձևավորել է այդ անհրաժեշտ քաղաքական կամքը։ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կոռուպցիայի դեմ պայքարն այլևս անշրջելի է Հայաստանում, ինչը կրկին ոգևորում է մեզ ավելի հակված լինել աջակցելուն։ Կարծում ենք՝ այսօր հնարավորություն կա իրական շրջադարձ կատարելու համար»,– նշել է Եմ պատվիրակության ղեկավարը։ Դեսպանն ընդգծել է, որ կոռուպցիայի դեմ պայքարում հաջողության հասնելու համար կան նաև այլ անհրաժեշտ տարրեր՝ լավ օրենքները, օրենսդրությունը, ինստիտուտները, հանրային աջակցությունը և իրազեկումը։ Պյոտր Սվիտալսկին անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հուլիսին Բրյուսել նախատեսված այցին և եվրամիության ղեկավարների հետ հնարավոր հանդիպումներին։ «Կարող եմ ասել, որ վարչապետին Բրյուսելում ջերմ են ընդունելու։ ԵՄ-ն ողջունում է և պատրաստ է աջակցել նրա նախաձեռնություններին՝ կապված կոռուպցիայի դեմ պայքարին, անկախ դատական համակարգին, տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ հավասար վերաբերմունքին։ Մենք կարծում ենք, որ Հայաստանը հիմա լավ ծրագիր ունի, որը կարող է լավ արդյունքներ ապահովել: Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը կարող է կարևոր խողովակ լինել Հայաստանին տրամադրվող աջակցության համար»։

Նմանատիպ նյութեր