211652_close_icon
views-count3982 դիտում article-date 15:12 28-06-2018

Գերմանիայի հավաքական. Մենք արժանի էինք, որ դուրս թռանք

Գերմանիայի հավաքականը ԱԱ-2018-ի խմբային փուլի վերջին տուրում Հարավային Կորեային [url=https://shamshyan.com/hy/article/2018/06/27/1099512/]պարտվելուց[/url] (0:2) և մրցաշարից դուրս մնալուց հետո դիմել է իր երկրպագուներին: «Սիրելի երկրպագուներ: Մենք հիասթափված նույնքան, որքան՝ դուք: Աշխարհի առաջնությունը տեղի է ունենում ընդամենը չորս տարին մեկ անգամ, և մենք մեծ ծրագրեր էինք կազմել: Ցավում ենք, որ աշխարհի չեմպիոնների ոչ հարիր խաղ ցուցադրեցինք: Որքան էլ ցավալի լինի պարտությունը, մենք դրան արժանի էինք: Ձեր աջակցությունը հիանալի էր ինչպես Գերմանիայում, այնպես էլ՝ մարզադաշտերում: 2014-ին մենք Ռիոյում միասին տոնեցինք չեմպիոնությունը: Սակայն սպորտում տեղ կա նաև պարտություններին և մրցակցի գերազանցությանը: Մենք շնորհավորում ենք Շվեդիային և Մեքսիկային փլեյ-օֆֆ դուրս գալու առթիվ, իսկ Հարավային Կորեային՝ երեկվա հաղթանակի: Շնորհակալությունը Ռուսաստանին հյուրընկալության համար», նշված է հավաքականի պաշտոնական հայտարարության մեջ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր