211652_close_icon
views-count2833 դիտում article-date 17:01 28-06-2018

Հյուսիսային պողոտայում անցկացված «Ճկույթիկ» խորագրով մանկական համերգային ծրագրի շրջանակում Երևանում էր ֆրանսահայ երգիչ և կոմպոզիտոր Մարթեն Յորգանցը

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ անցկացվող «Երևանյան ամառ 2018» եռամսյա ծրագրի շարքում բազմաթիվ են երեխաների համար նախատեսված հետաքրքիր միջոցառումները: Հյուսիսային պողոտայում անցկացված «Ճկույթիկ» խորագրով մանկական համերգային ծրագրի շրջանակում Երևանում էր ֆրանսահայ երգիչ և կոմպոզիտոր Մարթեն Յորգանցը: Երեխաներն ու նրանց ծնողները հնարավորություն են ունեցել ունկնդրելու երգչի ամենահայտնի և սիրված, նաև մանուկների համար ուսուցողական կարևոր նշանակություն ունեցող ստեղծագործությունները: Համերգի ընթացքում փոքրիկները ձայնակցել, պարել և, առիթը բաց չթողնելով, լուսանկարվել են Մարթեն Յորգանցի հետ: Համերգային ծրագրի ընթացքում ելույթ են ունեցել նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապատենական ստեղծագործական կենտրոնների սաները: Միջոցառման մասնակիցը դարձած մանուկների ծնողները նկատել են, որ մայրաքաղաքի սրտում Յորգանցի բացօթյա անվճար համերգը հաճելի իրադարձություն էր:

Նմանատիպ նյութեր