211652_close_icon
views-count1977 դիտում article-date 16:13 28-06-2018

«Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում». կազմակերպվել է կլոր սեղան-քննարկում՝ Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնման շուրջ

Հունիսի 26-28-ը մայրաքաղաքում անցկացվող Սանկտ Պետերբուրգի օրերի շրջանակում կազմակերպվել է կլոր սեղան-քննարկում՝ Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնման և հեռանկարային ուղղությունների վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը, Սանկտ Պետերբուրգի գործարարության զարգացման և աջակցման կենտրոնի փոխտնօրեն Մաքսիմ Պոդլեսնին, Երևանի և ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի գործարար շրջանակների ներկայացուցիչներ: Ողջունելով կլոր սեղանի մասնակիցներին և ներկայացնելով մայրաքաղաքի ներդրումային հնարավորությունները՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ ամենամյա այս հանդիպումները միտված են հայ-ռուսական համատեղ նախագծերի ստեղծմանն ու աջակցմանը: Զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետն ընդգծել է նաև, որ Սանկտ Պետերբուրգը Երևանի համար կայուն և հուսալի գործընկեր է, որի հետ հարաբերությունների ընդլայնմանը Երևանի քաղաքապետարանը առանձնահատուկ կարևորություն է տալիս: Սանկտ Պետերբուրգի գործարարության զարգացման և աջակցման կենտրոնի փոխտնօրեն Մաքսիմ Պոդլեսնին իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, ընդգծել է համատեղ նախագծերի իրականացման ու համագործակցության զարգացման կարևորությունը՝ նկատի ունենալով երկու քաղաքների միջև ապրանքաշրջանառության, ինչպես նաև ներկրվող ու արտահանվող ապրանքների տեսականու աճը: Կլոր սեղանի ընթացքում ներկայացվել են Սանկտ Պետերբուրգի գործարարության զարգացման և աջակցման կենտրոնի և ընդհանրապես գործարար միջավայրի մասին պատմող հոլովակներ, ծավալվել է ոլորտային մասնագիտական քննարկում, ձեռք են բերվել պայմանավորվածություններ հետագա համագործակցության վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր