211652_close_icon
views-count5186 դիտում article-date 23:11 27-06-2018

Սպասվում է հետևողական և լուրջ աշխատանք. Տարածաշրջանային 2-րդ պլատֆորմն ամփոփեց աշխատանքը Երևանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունիսի 27-ին իր աշխատանքը շարունակեց ՄԱԿ-ի Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) տարածաշրջանային 2-րդ պլատֆորմը: Միջոցառումը կազմակերպել են ՀՀ ԱԻ նախարարությունը և ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակը (UNISDR)` ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), ՅՈւՆԻՍԵՖ-ի, Եվրոպական հանձնաժողովի քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գործառույթների գլխավոր վարչության, Հայկական Կարմիր խաչի ընկերության, «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության, «ՕքսԵՋեն» երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության և «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամների աջակցությամբ: Տարածաշրջանային 2-րդ պլատֆորմին մասնակցում էին Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքապետեր, խոշոր մասնավոր ընկերությունների, միջազգային մարդասիրական կազմակերպությունների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Պլատֆորմի աշխատանքային 2-րդ օրը «Տարածաշրջանային համագործակցության միջոցով դիմակայունության ամրապնդման և կայուն զարգացման խթանում» և «Համահասարակական մոտեցման կիրառմամբ ռիսկերի գիտակցում և կայուն զարգացում» թեմաներով լիագումար երկու նիստերի ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային համագործակցության խորացման ձևաչափերը՝ հաշվի առնելով, որ ռիսկերն ու խոցելիությունն անցնում են ազգային սահմանները: Քննարկումների մասնակիցներն ընդգծեցին, որ հասարակության ներառական ներգրավվածությունը Սենդայի ԱՌՆ գործողությունների ծրագրի հիմնական սկզբունքներից մեկն է: Նշվեց, որ Կայուն զարգացումը և Սենդայի գործողությունների ծրագիրը չեն կարող իրականացվել առանց հասարակության ներառական մոտեցման: Ենթատարածաշրջանային պլատֆորմի 2-րդ օրն ընդունվեց Երևանյան հռչակագիրը, որն ամփոփում էր հանդիպման արդյունքները: Այս տարվա նոյեմբերին Երևանյան հռչակագիրը կներկայացվի Իտալիայում գումարվելիք ԱՌՆ Գլոբալ պլատֆորմի ընթացքում: Հռչակագիրը ներկայացնելիս՝ ՀՀ ԱԻ նախարար Հ. Ռոստոմյանը մասնավորապես ասաց. - Վստահ եմ, որ պլատֆորմը բոլորիս հաղորդեց դրական աշխատանքային լիցքեր: Առջևում մեզ սպասվում են հետևողական և լուրջ աշխատանք, ուստի կոչ եմ անում բոլորին նույն ոգևորվածությամբ շարունակել աշխատանքներն աղետների ռիսկի նվազեցման ոլորտում և Սենդայի ծրագրի իրականացման գործում նորանոր արդյունքներ գրանցելու համար՝ ի նպաստ մեր երկրների բարօրության և դիմակայունության բարձրացման և, իհարկե, մեր երկրների միջև կապերի ամրապնդման: Միջոցառման ավարտին պլատֆորմի մասնակիցները ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի Լուսակերտի ուսումնական բազայում հետևեցին 95 ուսանողների և 11 հրահանգիչների մասնակցությամբ դաշտային վարժանքին՝ «Փրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը երկրաշարժերի դեպքում» թեմայով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր