211652_close_icon
views-count5127 դիտում article-date 22:32 27-06-2018

Հայտնի է Պուտինի և Թրամփի հանդիպման վայրն ու ժամկետը

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն հաստատել են երկու երկրների առաջնորդների մասնակցությամբ անցկացվելիք գագաթնաժողովի վայրը։ Այդ մասին հայտնել է ՌԴ նախագագի օգնական Յուրի Ուակովը ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի հետ հանդիպումից հետո, փոխանցում է Ria Novosti-ն։ «Կարող եմ ասել, որ ձեռք է բերվել համաձայնություն՝ գագաթնաժողովի անցկացման վայրի շուրջ, նույնիսկ նրա ժամկետի։ Այդ մասին մենք մեր ամերիկացի գործընկերների հետ կհայտարարենք վաղը»,-ասել է Ուշակովը։ Հստակեցրել է, որ բանակցություններն անց են կացվել փակ դռների հետևում, և ինքը չի կարող մանրամասներ ներկայացնել։ Այդուհանդերձ, նշել է, որ խոսք կա նաև երրորդ կողմի մասին։

Նմանատիպ նյութեր