211652_close_icon
views-count3718 դիտում article-date 22:19 27-06-2018

Քննարկվել են հայ-չեխական համագործակցությանն առնչվող հարցեր. «SUMEC GEOPOWER AG» ընկերությունը մտադիր է Հայաստանում երկրաջերմային էլեկտրակայան կառուցել

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը հունիսի 27-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկային։ Հանդիպմանը ներկա է եղել նաև «SUMEC GEOPOWER AG» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Միխալ Հորաչեկին: Քննարկվել են էներգետիկայի բնագավառում հայ-չեխական համագործակցությանը վերաբերող հարցեր: Այդ համատեքստում, կարևորվել են վերականգնվող էներգետիկայի ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններն ու հեռանկարները: Նշվել է, որ «SUMEC GEOPOWER AG» ընկերությունը մտադրություն ունի Հայաստանում երկրաջերմային էլեկտրակայան կառուցելու: Դեսպանը հավելել է, որ Չեխիան կարևորում է Հայաստանի հետ փոխշահավետ կապերի ամրապնդումը, և ընդգծել, որ կան լայն հնարավորություններ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող կարևորագույն ծրագրեր իրականացնել ու համար: Հանդիպման ավարտին դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ դեսպանությունը պատրաստակամ է իր առավելագույն ջանքերը գործադրել երկու երկրների համատեղ ծրագրերը կյանքի կոչելու համար:

Նմանատիպ նյութեր