211652_close_icon
views-count5549 դիտում article-date 22:06 27-06-2018

Ադրբեջանի նախագահական ընտրությունները ԵԽԽՎ-ում համարել են հակաժողովրդավարական

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հունիսի 26-ին ռումինացի պատգամավոր Ռիեկարդ Բադեն Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրությունների վերաբերյալ զեկույց է ներկայացնել, որում իրավական գնահատական է տրվել ընտրություններին, դրանց համապատասխանությանը կամ անպահամապատասխանությանը ժողովրդավարության նորմերին և Եվրոպայի խորհրդի չափանիշներին: Ինչպես հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը, զեկույցում ասվում է, որ Ադրբեջանում անցկացված ընտրությունները եղել են հակաժողովրդավարական: «Ադրբեջանում 2018 թ. ապրիլի 11-ին տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունները անցել են ազատությունների սահմանափակման, հիմնարար իրավունքների խախտման, ազատությունները սահմանափակող օրենքների առկայության պայմաններում, և այս պարագայում չեն կարող լինել ժողովրդավարական ընտրություններ: Արդար և ազատ ընտրություններն անհնար են, երբ առկա է քաղաքական ռեպրեսիվ միջավայր, որտեղ խախտվում են ժողովրդավարական սկզբունքները, անտեսվում է օրենքի գերակայությունը: Այս ֆոնի վրա և բազմակարծության բացակայության պայմաններում այս ընտրությունների ժամանակ արդար մրցակցություն չի եղել նույնիսկ զանգվածային լրատվամիջոցների տեսանկյունից»,-ասված է ԵԽԽՎ զեկույցում: Զեկույցում նաև նշվում է, որ Ադրբեջանում ժողովրդավարական սկզբունքները խախտվում են, և օրենքի գերակայությունը չի պահպանվում: «Նման պայմաններում նույնիսկ նախագահի թեկնածուները զերծ մնացին իշխող նախագահ Իլհամ Ալիևին քննադատելուց, ով նույնպես թեկնածու էր»։

Նմանատիպ նյութեր