211652_close_icon
views-count3358 դիտում article-date 16:45 27-06-2018

Երևանում կայացել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի 38-րդ հանդիպումը

Հունիսի 27-ին Երևանում կայացավ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 38-րդ հանդիպումը: Հանդիպման ընթացքում ելույթով հանդես եկավ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ իր խոսքում անդրադառնալով ՍԾՏՀԿ նախագահության ընթացքում Հայաստանի առաջնահերթություններին, իրականացված աշխատանքներին, ՍԾՏՀԿ շրջանակներում տարածաշրջանային տնտեսական և առևտրային առավել արդյունավետ համագործակցության հնարավորություններին: Արտաքին գործերի նախարարների խորհրդի 38-րդ հանդիպման ընթացքում տեղի ունեցավ ՍԾՏՀԿ-ում նախագահության հանձնման արարողությունն Ադրբեջանին: Հանդիպման ավարտին ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը և ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդեսը հանդես եկան մամուլի համար հայտարարություններով:

Նմանատիպ նյութեր