211652_close_icon
views-count59161 դիտում article-date 15:28 27-06-2018

Տարիներ շարունակ Արագածոտնի մարզի որոշ չինովնիկներ գյուղացու հոգսը թեթևացնելու փոխարեն տեղում դոփում էին. Տարածքային կառավարման նախարարի շնորհիվ վերջապես նրանք սկսեցին քայլ անել . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունիսի 26-ին, Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղ էին ժամանել «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության պատասխանատուները, ովքեր դեռ 1 օր առաջ աշխատանքներ էին կատարել գյուղում՝ վերացնելով իրենցից վտանգ ներկայացնող մի քանի էկեկտրասյուներ: Փայտե, ժողովրդի լեզվով ասած՝ արդեն ոչլոտած էլեկտրահենասյուները, փոխարինվել են բետոնե ամուր և որակյալ հենասյուներով: Ֆոտլրագրողի հետ զրույցում գյուղացիները իրենց շնորհակալությունն էին հայտնում Տարածքային և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին, ով իր անմիջական հսկողության տակ վերցրեց գյուղացիների բարձրաձայնած խնդրի կարգավորումը, որի մասին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ու Ս. Պապիկյանը նույն օրը հանձնարարականներ էր տվել Արագածոտնի մարզպետին, որպեսզի կարճ ժամանակում խնդիրը լուծվի: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ս. Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել նաև «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության պատասխանատուների հետ և հորդորել էր, որպեսզի ընկերությունը խոսքից անցնի գործի ու նրանք իրենց քայլը կատարեն գյուղացիների բարձրաձայնած խնդրի լուծման ուղղությամբ: «Ճիշտն ասած, չէինք սպասում, որ այսքան շուտ պատկան մարմինները իրենց քայլը կանեին: Տարիներ շարունակ բարձրաձայնել ենք, խնդրել ենք, նույնիսկ նամակներ ենք ուղարկել, ամեն անգամ ստանում էինք նույն պատճենահանված խոսքը. Միջոցներ լինեն, առանց ձեր ասելու էլ կանենք: Վստահ ենք, եթե Տարածքային կառավարման նախարարությունը իր հսկողության տակ չառներ խնդիրը, ապա էլի մի քանի տարի գլորելու էինք: Շնորհակալ ենք նաև «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությանն ու «Մուսալեռ» մասնաճյուղին, ովքեր այս անգամ օպերատիվորեն արձագանքեցին բարձրացված խնդրի մասին հրապարակմանը: Հիմա վստահ ենք, որ խնդիրները կամաց-կամաց իր լուծումն են ստանում: Կրկին շնորհակալություն ենք հայտնում «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությանը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ երեկ գյուղ էր այցելել նաև ճանապարհային ոստիկանության փոխգնդապետ Կոնստանտին Կոստանյանը, ով գյուղացիներին փոխանցեց այն մասին, որ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հանձնարարել է ՀՀ ոստիկանապետի տեղակալ Աղասի Կիրակոսյանին և ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանին, որպեսզի կարճ ժամանակում գյուղամիջյան ճանապարհը ուսումնասիրվի և դրանից հետո պատկան մարմիններին կհանձնարարվի, որպեսզի անվտան երթևեկության կանոնների ապահովման ուղղությամբ գյուղում կատարվեն աշխատանքներ: Որպես բարի կամքի դրսևորում ճանապարհին ոստիկանությունը գյուղի ամենավտանգավոր հատվածում տեղադրելու է արհեստական անհարթություն, որպեսզի որոշ վայ վարորդներ իրենց կասկադյորական հնարքները չցուցադրեն գյուղում: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/06/23/1099190/#lg=1&slide=0]ավելի վաղ[/url] գյուղից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 22-ի երեկոյան, արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Արագածոտնի մարզում: Ոսկեվազ գյուղի Արարատյան փողոցում 100-ից ավելի տան բնակիչներ հավաքվել էին գյուղի ծայրամասում գտնվող «էլեկտրապադստանցիայի» մոտ և ուզում էին հասկանալ, թե ինչու է միշտ մի թեթև քամու պատճառով գյուղի մեծ մասի տներում էլեկտրաէներգիայի լարերի կարճ միացման պատճառով բնակիչները վնասներ կրում: Գյուղացիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության Արագածոտնի մարզի պաշտոնյաները թողես միայն ամպագոռգոռ հայտարարություններով լվացեն մեր ուղեղները: Ամեն մի փոքր քամու ժամանակ փաստի առաջ ենք կանգնում: 100-ից ավելի տների էլեկտրատեխնիկաները՝ սառնարանները, համակարգիչները բաքսիները ամբողջովին շարքից դուրս են եկել: Երեկ կայծակ չի եղել, սակայն ուժեղ քամին «էլեկտրապադստանցիայի» լարերը խառնել է իրար, ինչի պատճառով էլ սաղս տուժել ենք: Մենակ մեր վերքին դարման ա եղել Ոսկեվազի գյուղապետ Հայկ Հովհաննիսյանը, ում հորդորով չենք դիմում ծայրահեղ միջոցի ու նաև չենք ստիպում կառավարությանը , որ հենց էսօր գան ու մեր հարցերը լուծեն, սակայն Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին խնդրում ենք, որպեսզի իր հսկողության տակ վերցնի մեր խնդիրը ու պարտավորեցնեն պատկան մարմիններին, որ վերջապես մտածեն մեր մասին ու ոչ միան կատարեն կրած վնասների փոխհատուցում, այլև սովետի տարիներից իրենց դարն ապրած էլեկտրասյուները փոխեն, սյուներ, որոնց մի մասը ամբողջովին փտել է, մի մասը՝ թեքվել ու որպես լուրջ վտանգ կախվել է գյուղացիների տների վրա: Եթե կարճ ժամանակահատվածում խնդիրը չլուծվի, ապա չենք պատկերացնում, թե ինչ հետևանք կունենա շրջվելու պատճառով»: Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղապետ Հ. Հովհաննիսյանը հայտնել էր, որ ինքն արդեն խոսել է էլեկտրացանցի պատասխանատուների հետ, ովքեր խոստացել են , որ գրեթե բոլոր գյուղացիները կրած վնասի համար փոխհատուցում են ստանալու, բայց գյուղացիները նախկինում նմանատիպ դառը փորձերն ունենալով, ասում էին. «Էլեկտրացանցին չենք հավատում: Հերթական անգամ մեր ականջներին լափշա են կախելու: Մեր հույսը Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունն է: Անգամ չենք հավատում Արագածոտնի մարզպետարանին, քանի որ 3 ժամից ավել է ահազանգել ենք մարզպետարան, սակայն նրանք դարձել են Նոյի ագռավ»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր