211652_close_icon
views-count26518 դիտում article-date 11:28 27-06-2018

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. 33–ամյա վարորդը Subaru -ով բախվել է էլեկտրասյանը. կա վիրավոր. դեպքի վայր է ժամանել վաշտի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում Կապանի բնակիչ, 33-ամյա Գրիշա Հարությունյանը իր վարած Subaru մակնիշի 35 CA 388 համարանիշի ավտոմեքենայով Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորուհի, Կապանի բնակիչ, 29-ամյա Նարե Բարսեղյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանոտւ հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կապանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիով խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի պետի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումրտակի 6-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր