211652_close_icon
views-count37427 դիտում article-date 12:28 27-06-2018

Մեկնարկեցին ռաֆթինգի կանոնավոր տուրերը Լոռիում՝ Դեբեդ գետի վրա. ծրագրի շնորհիվ զբոսաշրջությունը նոր շունչ կառնի 60 գյուղական համայնքներում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 26-ին, Լոռու մարզում՝ Դեբեդ գետի վրա, տեղի ունեցավ rafting.am ծրագրի մեկնարկը: rafting.am ծրագրի մեկնարկով Հայաստանի երիտասարդ կանանաց ասոցիացիան (ՀԵԿԱ) և ՆՈւՌԻԿ Թրավելը ազդարարեցին ռաֆթինգի կանոնավոր տուրերի իրականացման սկիզբը՝ Դեբեդ գետի վրա: rafting.am-ը իրականացվում է Ինտեգրված Գյուղական Զբոսաշրջության Զարգացում ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից և իրականացվում ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ: Բացման ելույթներով հանդես եկան՝ Լիլիթ Ասատրյանը (Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ, ՆՈւՌԻԿ Թրավելի հիմնադիր), Արման Վալեսյանը ( ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի «Ինտեգրված Գյուղական Զբոսաշրջության Զարգացում » ծրագրի համակարգող), Դավիթ Գևորգյանը ( ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն տեղակալ), Մեխակ Ապրեսյանը ( ՀՀ տնտեսական զարգացման և ներդումների նախարարության. Զբոսաշրջության պետական կոﬕտեի նախագահի առաջին տեղակալ), Դավիթ Կացարավան ( Վրաստանի ռաֆթինգի ֆեդերացիայի նախագահ): Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ, ՆՈւՌԻԿ Թրավելի հիմնադիր Լիլիթ Ասատրյանն իր խոսքում նշեց. «Կարծում եմ շատերն արդեն գիտեն ՀԵԿԱ-ի ՆՈՒՌԻԿ կենտրոնի մասին, որը հաջոված սոցիալական ձեռնարկության մոդել է: Բայց դեռ հավանաբար քչերը գիտեն, որ ՀԵԿԱ-ն, որպես սոցիալական ձեռնարկության նոր բաղադրիչ, հիմնել է նաև ՆՈՒՌԻԿ թրավելը, որը զբաղվում է ներգնա տուրիզմով: ՀԵԿԱ-ն հիմնել է rafting.am-ը՝ կազմակերպում է ռաֆթինգ տուրեր Հայաստանում: Հրավիրում ենք էքստրիմի սիրահարներին մասնակցել ռաֆթինգ տուրերի rafting.am-ի միջոցով, որը հայաստանյան առաջին ռաֆթինգ ընկերությունն է՝ իր սեփական գույքով և հայ հրահանգիչներով»: «Շատ կարևոր նախագիծ է, քանի որ զբոսաշրջության զարգացումը առանցքային նշանակություն ունի մեր երկրի համար։ Ռաֆթինգ–տուրերը, բացի ամենից, կոչված են դիվերսիֆիկացնել և ապակենտրոնացնել Հայաստանում զբոսաշրջությունը։ Նախագիծը կխթանի տարածաշրջանային և ագրո զբոսաշրջությունը։ Բացի այդ, Հայաստանն այս նախագծի շնորհիվ ավելի մրցունակ կդառնա տարածաշրջանում», – ասաց ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի փոխնախագահ Մեխակ Ապրեսյանը։ Միևնույն ժամանակ ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի «Ինտեգրված Գյուղական Զբոսաշրջության Զարգացում» ծրագրի համակարգող Արման Վալեսյանն ավելացրեց, որ շուտով նաև այլ զբոսաշրջային ծրագրեր կներկայացվեն ՀՀ Լոռու մարզում։ Հայաստանում ռաֆթինգ–տուրերն անցկացվում են ՄԱԿ–ի «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի շրջանակներում, որը միտված է զարգացնել զբոսաշրջությունը 60 գյուղական համայնքներում։ 3 մլն դոլար արժողությամբ նախագիծը ֆինանսավորվում է Ռուսաստանի կառավարության կողմից։ Կայացավ նաև ռաֆթինգի հայ հրահանգիչների հավաստագրերի հանձնման արարողությունը: Ցանկացողները մասնակցեցին ռաֆթինգ տուրի: Միջոցառմանը ներկա էր նաև բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 195+
195+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր