211652_close_icon
views-count7034 դիտում article-date 21:55 26-06-2018

ԱԱ-2018. Նիգերիա-Արգենտինա. ուղիղ միացում

2018թ. աշխարհի առաջնության խմբային փուլի 3-րդ տուրում Նիգերիայի հավաքականը Ռոստովում հանդիպում է Արգենտինայի հավաքականի հետ: Արգենտինացիների համար սա վերջին հնարավորությունն է՝ փլեյ-օֆֆ դուրս գալու համար: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի նրանք հաղթեն Նիգերիային, ընդ որում, ցանկալի է՝ խոշոր հաշվով: Զուգահեռ ընթանալու է Խորվաթիա-Իսլանդիա հանդիպումը, որտեղ խորվաթներն արդեն լուծել են իրենց բոլոր հարցերը և կարող են նույնիսկ իրենց թույլ տալ այս խաղում հանգիստ տալ մի շարք առաջատար խաղացողների: Հենց սրանից էլ կարող են օգտվել իսլանդացիները: Նիգերիային մեծ հաշվով ոչ-ոքին էլ է բավարար, եթե իսլանդացիները չհաղթեն խոշոր հաշվով Խորվաթիային: Հիշեցնենք. Նիգերիան ունի 3 միավոր, Արգենտինան ու Իսլանդիան՝ 1-ական: Այնպես որ, մեզ այսօր հերթական թրիլերն է սպասվում: Հանդիպման ուղիղ ընթացքը՝ [url=http://cdn.livetvcdn.net/webplayer2.php?t=alieztv&c=68882&lang=ru&eid=656864&lid=962130&ci=411&si=1]այստեղ.[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր